Submitted by H.Aslanyan on
Արմեն

Իշխանությունը դարձել է Ալիևի «պատվավոր հյուպատոսը» Հայաստանում և տանում է պանթյուրքիզմի առաջխաղացման քաղաքականություն

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը գրում է. «Տևական ժամանակ չարչրկվող «խաղաղության համաձայնագրի» մասին անդադար խոսող իշխանությունը կարծես մոռանում է մեկ կարևոր բան։ Հանրությունը դեռևս տեղյակ չէ, թե ինչի մասին են այդքան շահարկվող «17 կետերը», ինչ հարցերի շուրջ են Ադրբեջանի հետ համաձայնության եկել, և ամենակարևորը՝ ինչ ենք զիջել, որ գերմանացի դիվանագետը դա բնորոշեց որպես «խիզախ զիջումներ», իսկ ՔՊ-ական մի ներկայացուցիչ էլ Հ1-ի տաղավարում նույն բառերով վերահաստատեց այդ ձևակերպումը։ Նման իրավիճակում թվում է, թե իշխանությունն իր հերթին վերածել է այս գործընթացը մի նոր «Գարնան 17 ակնթարթի»՝ «Համաձայնագրի 17 կետերի» անվան տակ։

Կարևոր է արձանագրել, որ վերջին երկու «խիզախ զիջումների»՝ «պետական սահմանին երրորդ երկրի ներկայացուցիչ չունենալու» և «միմյանց նկատմամբ միջազգային հայցերը հետ կանչելու» մասին մենք առաջինը տեղեկանում ենք ադրբեջանական կողմից։ Փաստացի, Ալիևի վարչակազմն է հայտարարում, որ այս թեման արդեն փակված է, և որ իրենք եկել են վերջնական արդյունքի։

Այստեղ առաջանում է ևս մեկ լեգիտիմ հարց․ ստացվում է, որ իշխանությունները ստեղծել են այնպիսի միջավայր, որտեղ սովորական քաղաքացին սկսում է ավելի շատ հավատալ Ալիևին, քան Նիկոլին։ Ավելին, տպավորություն է, թե Ալիևը նույնիսկ ավելի անկեղծ ու ուղղախոս է, քանի որ նրա հայտարարած որևէ բան հայկական կողմը չի հերքում, այլ պարզապես գլխիկոր իրականացնում է։ Այս ամենը միայն մեկ բան է ապացուցում՝ իշխանությունը դարձել է Ալիևի «պատվավոր հյուպատոսը» Հայաստանում և փաստացի տանում է պանթյուրքիզմի առաջխաղացման քաղաքականություն»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Կանդազ
Բերման են ենթարկել պատերազմի հերոս, հայտնի հետախույզ Կանդազին
Հակոբ
Արցախում վերացնելով հայկականը, Ադրբեջանը ձգտում է իրեն ապահովագրել միջազգային օրակարգի շրջադարձերից․ Հակոբ Բադալյան
Մրցանակ
Փաշինյանն ու Ալիևը կրկին նույն մրցանակն են ստացել, այս անգամ` «Գերնիկա»
Աբբաս
Աբաս Արաղչին մեկնել է Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելու
Կարս
Ադրբեջանական զինվորները մեկնել են Թուրքիա` զորավարժությունների
Նավ
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն Իրանի հետ կապ ունեցող 38 նավ են կալանել շրջափակման սկզբից ի վեր
Հուշարձան
«Մենք ենք մեր սարերը» հուշարձանը դարձել է Բաքվի հակահայկական ռազմավարության հերթական թիրախը
Լիբանան
Իսրայելի օդային հարվածների հետևանքով 24 ժամվա ընթացքում զոհվել է 14 մարդ
Տիգրան
Արցախում ոչնչացվում է հայկականությունը․ դա արվում է կառավարության շենքից «կանաչ լույսի» պայմաններում․ Տիգրան Աբրահամյան
Դրոշ
Իրանն ԱՄՆ-ին առաջարկել է եռափուլ կարգավորում
Սուրեն
Բաքուն փորձում է թելադրել Երևանի «թույլատրելիի սահմանները»․ Սուրենյանց
Արմեն
Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը հիմնված է փոխվստահության վրա. ԱԽ քարտուղար
Սամվել
Այս ապիկարներից ժառանգում ենք կորսված հայրենիք, Բաքվի կողմից օկուպացված տարածքներ․ Սամվել Կարապետյան
Եկեղեցի
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի իշխանությունների կողմից Մայր տաճարի ոչնչացումը․ ՀՅԴ
Լիբանան
Իսրայելի հարվածներից Լիբանանի հարավում լրագրող է զոհվել
Վարդան
Մենք՝ որպես ազգ և պետություն, չենք ցանկանում առերեսվել այն իրականությանը, որ բարբարոսները հասկանում են միայն մեկ լեզու` ուժի լեզուն. Ոսկանյան
Սերժ
Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել. Սերժ Սարգսյանի ուղերձը
ԵԽ
ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար
Սենոր
Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան
Եկեղեցի
Ստեփանակերտի Ս. Աստվածամոր մայր տաճարի ավերումը մշակութային արժեքների պաշտպանվածության խախտում է
Փեզեշքիան
Փեզեշքիանը նշել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հիմնական խոչընդոտները
Պեսկով
Մոսկվան Կիևի կողմից հակամարտության կարգավորման քաղաքական կամք չի տեսնում. Պեսկով
Երթ
Ստամբուլում այս տարի ևս արգելվել է ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումը
Եկեղեցի
Բաքվի ահաբեկչական ռեժիմը հողին է հավասարեցնում հայկական քրիստոնեական ժառանգությունը․ հայտարարություն
Ուիթքոֆ
Մենք Հայաստան-Ադրբեջան գործարքը կնքեցինք 6 շաբաթում. նրանք պատերազմnւմ էին 37 տարի. Ուիթքոֆ
Պուտին
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած վայրում, բացի Մոսկվայից և Մինսկից․ ԱԳՆ
Դրոշ
Իսրայելը փորձում է թշնամանք սերմանել Թեհրանի և Բաքվի միջև. Բաքվում Իրանի դեսպանություն
Իրան
Իրանը չի ճանաչում Վաշինգտոնի կողմից հրադադարի երկարաձգումը և կգործի իր շահերին համապատասխան․ IRIB
ՊՆ
Թուրքիայի ՊՆ-ի ուղղաթիռ է կործանվել
Թրամփ
ԱՄՆ-ն կերկարաձգի Իրանի հետ հրադադարը. Թրամփը մտափոխվել է