Submitted by Անի Երյան on
Լավրովն ու Արաղչին քննարկել են hակամարտության հնարավոր տարածումը դեպի Կասպից ծովի ջրային տարածք

Լավրովն ու Արաղչին քննարկել են hակամարտության հնարավոր տարածումը դեպի Կասպից ծովի ջրային տարածք

Մարտի 23-ին, իրանական կողմի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական էջը:

«Քննարկվել է Պարսից ծոցի գոտում տիրող իրավիճակը, որը կտրուկ վատթարացել է ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի հետևանքով։ Լավրովը մատնանշել է Իրանի միջուկային ենթակառուցվածքներին, այդ թվում՝ «Բուշեր» ԱԷԿ-ին հասցվող ամերիկա-իսրայելական հարվածների անընդունելիությունը, որոնք անթույլատրելի ռիսկեր են ստեղծում ռուսական անձնակազմի անվտանգության համար և հղի են աղետալի բնապահպանական հետևանքներով տարածաշրջանի բոլոր երկրների համար՝ առանց բացառության։

Երկուստեք մտահոգություն է հայտնվել Վաշինգտոնի և Թել Ավիվի կողմից հրահրված հակամարտության վտանգավոր տարածման վերաբերյալ դեպի Կասպից ծովի ջրային տարածք։

Ռուսական կողմից նշվել է ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով բոլոր ներգրավված կողմերի, առաջին հերթին՝ Իրանի օրինական շահերը։ Այս դիրքորոշմամբ Ռուսաստանը կառաջնորդվի նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։

Արաղչին շնորհակալություն է հայտնել ռուսական ղեկավարությանը Իրանին ցուցաբերվող զգալի դիվանագիտական և այլ աջակցության, այդ թվում՝ հումանիտար օգնության մատակարարումների համար»,- գրված է հաղորդագրության մեջ:

Ավելացնել նոր մեկնաբանություն