Submitted by H.Aslanyan on
Արա

Մեր որոշումներից է կախված՝ «Խաղաղության խաչմերուկ»-ը կդառնա փլուզման կետ, թե նոր սկզբի կետ, որտեղ պետությունը կկարողանա վերահսկել գործընթացները և ձևավորել սեփական օրակարգը․ Արա Այվազյան

««Խաղաղության խաչմերուկ» գաղափարը, որը առաջ է մղվում կառավարության կողմից, ներկայացվում է որպես Հայաստանի ապագայի ռազմավարական տեսլական՝ հաղորդակցությունների բացում, շրջափակումների վերացում և մեր երկրի վերածում տարածաշրջանային կապող հանգույցի։ Անվիճելի է, որ փոքր պետությունները շահում են բաց սահմաններից և տնտեսական փոխկապակցվածությունից։ Սակայն քաղաքականությունը գնահատվում է ոչ թե գեղեցիկ մտադրություններով, այլ այն պայմաններով, որոնցում այն իրականանում է։

«Խաղաղության խաչմերուկը» ենթադրում է, որ Հայաստանը դառնում է նախաձեռնող և գործընթացների կարգավորող կողմ, սահմանում կանոններ, ապահովում հավասարակշռություն և վերահսկում է իր տարածքով անցնող հաղորդակցությունները։ Իրականությունը, սակայն, այժմ այլ է։ Հայաստանը ոչ թե վերահսկվող խաչմերուկի ճարտարապետ է, այլ պետություն, կանգնած խաչմերուկի վրա՝ իր շուրջը փոխված ուժերի հարաբերակցությամբ և դեռևս պատերազմական ցնցումներից չապաքինված անվտանգային համակարգով։ Նախագծի լեզուն խոսում է հնարավորությունների մասին, մինչդեռ իրականությունը թելադրում է սահմանափակումներ։ Եվ հենց այս հակասությունն է պահանջում սթափ և հստակ ընկալում։

2020 թվականի պատերազմից հետո Հարավային Կովկասում ուժերի հարաբերակցությունը հիմնովին փոխվեց։ 2023 թվականին Արցախում հայկական ներկայությունը փաստացի դադարեց, և Ադրբեջանն էլ ավելի ամրապնդեց դիրքերը, խորացնելով Թուրքիայի հետ սերտ ռազմավարական համագործակցությունը։

Այս իրողությունների պայմաններում «խաչմերուկի» մասին խոսելը պահանջում է ճշգրիտ հաշվարկ և ընդգծված իրականության ըմբռնում։ Խաչմերուկը ենթադրում է ոչ միայն ճանապարհների հատում, այլ դրանց նկատմամբ լիակատար վերահսկողություն, կանոններ սահմանելու կարողություն և անվտանգությունը ապահովելու հստակ մեխանիզմներ։ Եթե պետությունը չունի բավարար ինստիտուցիոնալ կայունություն և պաշտպանական հստակ հաշվարկ, խաչմերուկը վերածվում է տարանցիկ տարածքի, որտեղ արտաքին ուժերը որոշում են հիմնական իրադարձությունների հունը։

Հայաստանը ներկայումս ակտիվ բանակցություններ է վարում տարբեր միջազգային հարթակներում՝ ներառյալ ԱՄՆ-ի և ԵՄ-ի մասնակցությամբ, միաժամանակ վերաիմաստավորելով իր հարաբերությունները Ռուսաստանի հետ և իր դերակատարությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում։ Արտաքին քաղաքականության շտկումը բնական և անհրաժեշտ գործընթաց է, սակայն այն չի կարող փոխարինել հստակ ձևակերպված ազգային ռազմավարությանը։ Խաղաղության պայմանագիրը կարևոր է, բայց փաստաթուղթը դեռ չի նշանակում համակարգային խաղաղություն։ Կայուն խաղաղությունը կառուցվում է իրավական ամրագրումների, փոխադարձ պարտավորությունների, ուժային հավասարակշռության և վստահելի երաշխիքների վրա։

Սակայն ամենակարևոր հարցը ներքին է։ Հայաստանը կանգնած է պետականության որակի քննության առջև։ Արդյո՞ք ունակ ենք կառուցել ինստիտուցիոնալ պետություն, որտեղ անվտանգությունը, դիվանագիտությունը և տնտեսությունը համահունչ են մեկ ռազմավարական տրամաբանության ներքո։ Ժողովրդագրական անկումը, արտագաղթը և հասարակական բևեռացումը խոցելի են դարձնում պետական կայունության հիմքերը։ Պետությունը, որը կորցնում է իր մարդկային ռեսուրսը և հասարակական համախմբվածությունը, չի կարող դառնալ վստահելի տարածաշրջանային հանգույց։

Հակադրությունը խաղաղության և պատերազմի միջև չէ

Հակադրությունը խաղաղության և պատերազմի միջև չէ։ Հակադրությունը պատրանքի և պատասխանատվության միջև է։ Պատրանքը համոզվածությունն է, որ տնտեսական ինտեգրացիան ինքնին կլուծի անվտանգային խնդիրները։ Պատասխանատվությունը՝ դա գիտակցումն է, որ նախ անհրաժեշտ է ամրապնդել ինստիտուտները, վերակառուցել պաշտպանական կարողությունները և ձևակերպել հստակ ազգային օրակարգ, և միայն հետո աշխարհագրական դիրքը վերածել իրական առավելության։

Հայաստանը այսօր իսկապես գտնվում է խաչմերուկում՝ տարածաշրջանային քաղաքականության սուբյեկտ լինելու և օբյեկտ դառնալու միջև, վերականգման և զարգացման ռազմավարության և գոյատևման մարտավարության միջև։ Այս գիտակցմամբ մենք մոտենում ենք առաջիկա ընտրություններին։ Ընտրությունը լինելու է ոչ թե անհատների, այլ պետության որակի մասին, ոչ թե հռետորաբանության, այլ ռազմավարության մասին, ոչ թե արագ լուծումների խոստումների, այլ երկարաժամկետ պատասխանատվության մասին։

Մեր որոշումներից է կախված՝ այս խաչմերուկը կդառնա փլուզման կետ, որտեղ արտաքին շահերը կիրականացվեն ներքին թուլության հաշվին, թե նոր սկզբի կետ, որտեղ պետությունը կկարողանա վերահսկել գործընթացները և ձևավորել սեփական օրակարգը։ Այս ընտրությունները պարզապես քաղաքական հերթական փուլ չեն. դրանք սահմանագիծ են՝ պատրանքների և պատասխանատվության միջև։ Նրանք հասունության մասին են: Իսկ պետական հասունությունը ձևավորվում է քաղաքական կամքով, արդյունավետ և հավասարակշռող ինստիտուտներով և գիտակցված հասարակական ընտրությամբ։ Խաչմերուկը կարող է դառնալ խաղաղության խորհրդանիշ միայն այն դեպքում, երբ մենք ինքներս որոշենք՝ որ ճանապարհով ենք գնալու»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Ազով
Ազովի ծովում ուկրաինական ԱԹՍ–ի հարձակումից զոհված ևս 2 ադրբեջանցիների մարմինները հայտնաբերվել են
Լիբանան
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Զելենսկի
Ռուսաստանի քաղաքական ազդեցությունը Հայաստանում, Ադրբեջանում և Մոլդովայում նվազում է․ Զելենսկի
Ադրբեջան
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Պոլսո
Պոլսո Հայոց պատրիարքը և Էրդողանը քննարկել են Թուրքիայի հայ համայնքին հետաքրքրող հարցեր
Երկու կողմերն էլ՝ Իսրայելը և Իրանը, ձգտում են անհապաղ հրադադարի: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:  «Երկու կողմերն էլ՝ Իսրայելը և Իրանը, ձգտում են անհապաղ հրադադարի։ Խաղաղության շուրջ վերջնական բանակցություններն առաջ են ընթանում, եթե միայն տգիտությունն ու հիմարությունը չխոչընդոտեն դրանց։ Շրջափակումը կմնա ուժի մեջ՝ իր ողջ ծավալով և ազդեցությամբ, մինչև վերջնական համաձայնության ձեռքբերումը։ Գործընթացները պետք է արագ զարգանան»,- գրել է Թրամփը։
Իրանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը հնարավոր է առաջիկա 2-3 օրվա ընթացքում. Թրամփ
Լիբանան
Լիբանանը հայտնել է իսրայելական հարձակումների հետևանքով 3637 զոհի մասին
Բիբի
Իսրայելը ևս առայժմ դադարեցնում է հարվածները Իրանին. Նեթանյահու
Սահման
Թուրք-հայկական սահմանի բացման ժամկետ չկա. թուրքական աղբյուր
Օձասար
Ադրբեջանի «բացահայտումը» և Օձասարի արձանագրության պատմական իրականությունը
Իրան
Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին
Արփինե
ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
Նւկոլ
Առաջիկայում պետք է սկսենք TRIPP նախագծի շուրջ ՀՀ-ԱՄՆ համաձայնագրի վավերացման գործընթացը. Փաշինյան
ԱՄՆ
ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար
Արփինե
Հորդորում եմ ընդդիմության ներկայացուցիչներին շտապողական ասուլիսներ չհրավիրել
Հրթիռ
ԻՀՊԿ-ն գիշերը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին. վերջինս օբյեկտներ է թիրախավորել Թեհրանում
Հիզբ
«Հեզբոլլահը» զանգվածային հրթիռային հարձակում է սկսել Իսրայելի հյուսիսային հատվածի ուղղությամբ
Ալիք
Իրան-Իսրայել լարվածության նոր փուլ․ սկսվել է հրթիռակոծման երկրորդ ալիքը
Ղալիբաֆ
Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմաբազաները հայտարարել է օրինական թիրախներ
Դրոշ
Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ, Իսրայելում հայտարարվել է օդային տագնապ
Պետդեպ
Հայաստանի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները. Պետդեպ. «Ազատություն»
Վարուժան
Ադրբեջանի և Թուրքիայի 7 պահանջները Հայաստանից. Վարուժան Գեղամյան
Քարտեզ
Ադրբեջանում պատրաստել են ՀՀ ընտրատեղամասերի քարտեզը, բայց ոչ որպես ինքնիշխան պետություն, այլ արհեստածին «Արևմտյան Ադրբեջանի» մաս
Աթս
Ազովի ծովում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով ադրբեջանցի նավաստիներ են զոհվել
Թրամփ
Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում
Տիրան
Մեղադրանք է առաջադրվել գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին
Օվերչուկ
ԵԱՏՄ-ն չի ցանկանում միջոցներ ձեռնարկել Հայաստանի դեմ, բայց ԵՄ-ին միանալու նրա ձգտումները մտահոգիչ են․ Օվերչուկ
Պույա
Թրամփի ճանապարհը Իրանի երկրորդ Հորմուզի նեղուցը կլինի, եթե անտեսվեն Իրանի անվտանգությունը և կարմիր գծերը
Դրոշ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը իրանական պատերազմի ավարտը պահանջող բանաձև է ընդունել
Դրոշ
Իսրայելն ու Լիբանանը պայմանավորվել են պահպանել հրադադարի ռեժիմը