Submitted by H.Aslanyan on
Ал

Միակ մարդը, ումից Ալիևը զգուշանում է, ԱՄՆ նախագահն է. նա խորամանկորեն շոյում է Թրամփի էգոն՝ միևնույն ժամանակ փաստացի մերժելով ամերիկյան կողմի առաջարկները

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը.

 Որոշել էի՝ Ալիևի ելույթի մյուս հատվածներին անդրադառնալ Ադրբեջան-ԱՄՆ, Ադրբեջան-ԵՄ ու Ադրբեջան-ՌԴ հարաբերությունների առումով։ 

Քանի որ այսօր տարբեր ալիքներում տարածվում է, թե ինչպես է Թրամփը կիսվել Ալիևի՝ իրեն գովերգող տեսանյութով, սկսեմ Ադրբեջան-ԱՄՆ հատվածից։ 

Ողջ ելույթից իսկապես տպավորություն է ստեղծվում, որ միակ մարդը, ումից Ալիևը զգուշանում է, դա ԱՄՆ նախագահն է։ Նա մի կողմից գովերգում է Թրամփին, մյուս կողմից՝ «հարվածում» նախկիններին՝ դեմոկրատներին։ 

«Եվ մեր նախնական տարբերակի հիման վրա տեքստը համաձայնեցվեց։ Սակայն կային երկու՝ կամ գուցե ավելի՝ պարբերություններ, որոնց հետ հայկական կողմը չէր ուզում համաձայնել։ Բայց նրանք համաձայնեցին հենց այն պահին, երբ նախագահ Թրամփը հաղթեց։ Եվ ես ասացի իմ գործընկեր պարոն Փաշինյանին, որ հավանաբար դուք հույս ունեիք, որ տիկին Հարիսը կհաղթի — և կրկին դուք կլինեիք սպիտակ ձիով — բայց դա տեղի չունեցավ։ Ուստի անձամբ ես լիովին վստահ եմ, որ եթե Թրամփը չհաղթեր, նրանք չէին համաձայնի։ Քանի որ նրանք ցանկանում էին ստանալ ավելին, քան արժանի էին, և ավելին, քան կարող էին «մարսել»։ Հիմա, երբ նրանք համաձայնել են բոլոր պարբերություններին»,-իր խոսքում ասում է Ալիևը։ 

Բայց այստեղ հարց է գալիս, լավ, եթե համաձայնել են ու կա տեքստ, ինչու՞ չես ստորագրում, չէ՞ որ քո երազանքների պայմանագիրն է դրված, ինչու՞ դրանից հետո սկսվեց ապատեղեկատվական գրոհ շուրջ երկու ամիս, ինչու՞ ես հունվարից հունիսի վերջ՝ կես տարվա մեջ 30 զորավարժություն արել։ Մյուս կողմից, եթե Թրամփն իրապես հեղինակություն է Ալիևի համար, ապա ինչու՞ 2020 թվականին Թրամփի կոչով Ալիևը չգնաց հրադադարի Արցախում։ Ինչու՞ է ակտիվորեն ոչնչացնում քրիստոնեական հսկայական մշակութային ժառանգություն Արցախում, երբ դա Թրամփի հռչակած արժեքների մաս է կազմում։ Ի վերջո, ինչու՞ է Ալիևը մերժում ամերիկյան առաջարկը։ Նման հարցերի պատասխաններ Ալիևն, իհարկե, չունի։ Բայց նա շատ խորամանկորեն շոյում է Թրամփի էգոն՝ միևնույն ժամանակ փաստացի մերժելով ամերիկյան կողմի առաջարկները։ 

Այո, Թրամփից Ալիևը զգուշանում է, բայց նաև պատրաստ է դիմակայել եկող ճնշումներին։ Պայմանագրի՝ այսպես կոչված՝ նախաստորագրման թեման այդ ճնշումների արտացոլանքն է, ուզում է ասի ամերիկյան կողմին՝ իբր կանեմ ձեր ուզածը, բայց իրականում չեմ անի։ Եթե հայկական կողմի ներկայացուցիչները ունակ լինեին խելացի վերլուծել իրավիճակը, չէր համաձայնվի դրան, քանի որ դա ծուղակ է՝ Սահմանադրության փոփոխության նախապայմանով։ Իսկ եթե չի՞ փոխվում Սահմանադրություն, ուրեմն ի՞նչ։ Մի խոսքով, ես մնում եմ այն համոզման, որ Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ խոսելու ձևերը, առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա։ Հենց այդ տրամաբանությամբ էլ նա առաջնորդվում է․․․

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արմեն
Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը հիմնված է փոխվստահության վրա. ԱԽ քարտուղար
Սամվել
Այս ապիկարներից ժառանգում ենք կորսված հայրենիք, Բաքվի կողմից օկուպացված տարածքներ․ Սամվել Կարապետյան
Եկեղեցի
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի իշխանությունների կողմից Մայր տաճարի ոչնչացումը․ ՀՅԴ
Լիբանան
Իսրայելի հարվածներից Լիբանանի հարավում լրագրող է զոհվել
Վարդան
Մենք՝ որպես ազգ և պետություն, չենք ցանկանում առերեսվել այն իրականությանը, որ բարբարոսները հասկանում են միայն մեկ լեզու` ուժի լեզուն. Ոսկանյան
Սերժ
Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել. Սերժ Սարգսյանի ուղերձը
ԵԽ
ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար
Սենոր
Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան
Եկեղեցի
Ստեփանակերտի Ս. Աստվածամոր մայր տաճարի ավերումը մշակութային արժեքների պաշտպանվածության խախտում է
Փեզեշքիան
Փեզեշքիանը նշել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հիմնական խոչընդոտները
Պեսկով
Մոսկվան Կիևի կողմից հակամարտության կարգավորման քաղաքական կամք չի տեսնում. Պեսկով
Երթ
Ստամբուլում այս տարի ևս արգելվել է ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումը
Եկեղեցի
Բաքվի ահաբեկչական ռեժիմը հողին է հավասարեցնում հայկական քրիստոնեական ժառանգությունը․ հայտարարություն
Ուիթքոֆ
Մենք Հայաստան-Ադրբեջան գործարքը կնքեցինք 6 շաբաթում. նրանք պատերազմnւմ էին 37 տարի. Ուիթքոֆ
Պուտին
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած վայրում, բացի Մոսկվայից և Մինսկից․ ԱԳՆ
Դրոշ
Իսրայելը փորձում է թշնամանք սերմանել Թեհրանի և Բաքվի միջև. Բաքվում Իրանի դեսպանություն
Իրան
Իրանը չի ճանաչում Վաշինգտոնի կողմից հրադադարի երկարաձգումը և կգործի իր շահերին համապատասխան․ IRIB
ՊՆ
Թուրքիայի ՊՆ-ի ուղղաթիռ է կործանվել
Թրամփ
ԱՄՆ-ն կերկարաձգի Իրանի հետ հրադադարը. Թրամփը մտափոխվել է
Անահիտ
ՀՀ ՄԻՊ-ը ազատությունից զրկման վայրերում մշտադիտարկման այցեր իրականացնելու իրավասություն ունի բացառապես ՀՀ-ում․ ՄԻՊ-ը՝ Ռուբեն Վարդանյանին
Եկեղեցի
Պաշտոնական Բաքուն և Հայաստանը՝ անասելի սինխրոն․ Լիլիթ Գալստյան
Վարդան
Իրան-ԱՄՆ բանակցությունների այլընտրանքը կարող է լինել պատերազմի վերսկսումը. իրանագետ
Վենս
Վենսը չի այցելի Իսլամաբադ, որտեղ պետք է գլխավորեր ԱՄՆ պատվիրակությունը Իրանի հետ բանակցություններում
Իրան
Իրանը վաղը չի մասնակցի Իսլամաբադի բանակցություններին. Tasnim
Մակրոն
Մակրոնը մայիսի 5-ին կժամանի Հայաստան
Կաց
«Հեզբոլլահի» առաջնորդը «կվճարի իր գլխով» Իսրայելի դեմ հարձակումների համար. Կաց
Վանք
Ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին
Կայա
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը չափազանց կարևոր է ԵՄ-ի համար․ Կալլաս
Զելենսկի
Իրանում պատերազմը հզորացնում է Ռուսաստանին. Զելենսկի
Զինվոր
Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի