Submitted by A.Gevorgyan on
tate

Ի՞նչ են բանակցում Վաշինգտոնում. Տաթևիկ Հայրապետյան

«Ամերիկայի ձայնը» երեկ հրապարակել էր հոդված, որտեղ պետքարտուղարության ներկայացուցիչը հայտնել էր. «Համապարփակ համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններում կողմերի միջև քննարկվող հարցերից մեկն է վերաբերմունքը էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ երկու երկրներում, որն անդրադառնում է էթնիկ փոքրամասնությունների իրավունքներին ու անվտանգությանը...»:

Հետո նյութը հեռացվեց էջից:

 Սա նշանակում է՝

  1. ՀՀ-ն համաձայն է դիտել Արցախի հայերին որպես էթնիկ փոքրամասնություն Ադրբեջանի կազմում,
  2. խոսվում է ՀՀ կամ, ինչպես իրենք են մեր երկիրը կոչում, «Արևմտյան Ադրբեջան» ադրբեջանցների գալու մասին, այդ թեզն ակտիվ շրջանառում է ադրբեջանական կողմը:

Եթե սա այն կետերից մեկն է, ինչի շուրջ պատրաստվում են մի շաբաթ բանակցել Վաշինգտոնում, ապա նշանակում է` Հայաստանը ոչ միայն վտանգում է մեր 120.000 հայերի կյանքը, այլև ամբողջ ՀՀ գոյությունն առհասարակ:

Ադրբեջանը պետական մակարդակով հայերի դեմ ռասիզմ քարոզող պետություն է, երկիր, որտեղ քնած հային կացնահարելը հերոսություն է, իսկ հայ կին զինծառայողին անդամահատելն ու դա տեսանկարելը՝ գովասանքի արժանի քայլ: Փաստերն անսպառ են: Ավելին՝ նույն ՀՀ-ն է հայց ներկայացրել Ադրբեջանի դեմ ՄԱԿ-ի դատարան՝ ընդդեմ ռասիզմի:

Ավելացնել նոր մեկնաբանություն