Բաքվի բռնապետը բավական բարդ իրավիճակներում է հայտնվում. փորձագետ
Բաքվի բռնապետն այսօր Իրանի մոտ փորձել է արդարանալ, թե զորքերի տեղաշարժը սահմանին պարզապես զորավարժության բաղադրիչներից մեկն է, որ միտում չունեն որևէ ռազմական գործողություն սկսելու։ Այս մասին գրառում է կատարել ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը՝ նկատելով, որ վերջին շրջանում բավականին բարդ իրավիճակներում է հայտնվում Բաքվի բռնապետը, հետո փորձում է այդ իրավիճակը մեղմել մեր դեմ մեկ այլ գործողություն սկսելով։
«Ակնհայտ է դառնում, որ երեք տարի շարունակ տարբեր ձևաչափերով, տարբեր մեթոդներով չկարողացան Իրանին համոզել, ահաբեկել, որպեսզի չխառնվի ՀՀ-ի դեմ միջանցքի համար կռվին։ Թուրքիան և Ադրբեջանը երբեք այս մտքից հետ չեն կանգնի, քանի դեռ մենք ռազմական բալանսը չենք կարգավորել։ Քանի դեռ միջանցք ունենալու ցանկությունը չի չեզոքացվել հենց մեր գործոնով, Ադրբեջանը և խաղացողները անընդհատ փորձելու են համոզել Իրանին, կամ սպասեն այնքան, մինչև հարմար պահ լինի, մինչև Իրանը մեկ այլ պատերազմի մեջ ներքաշվի․․․
Իսկ ինչ վերաբերվում է սահմանին Բաքվի բռնապետի զորք կուտակելուն, ապա դա միանշանակ զորավարժության համար չէ։ Զորավարժության, կամ զորավարժանքի համար զորքը չի հասնի առաջնագիծ, չի զբաղեցնի մարտական կրակային դիրքեր։
Ամեն դեպքում, նման զորավարժություն , կամ զորավարժանք ինքս ոչ մի երկրի ԶՈՒ-ում չեմ հանդիպել»։
Ավելացնել նոր մեկնաբանություն