Ցանկացած երկրի անվտանգությունն ապահովում է ոչ թե ժողովրդավարությունը, այլ հստակ կազմակերպված պետական համակարգն իր բոլոր բաղադրիչներով՝ դպրոցից մինչև բանակ. Վարդան Ոսկանյան
Ցանկացած երկրի անվտանգությունն ապահովում է ոչ թե ժողովրդավարությունը, այլ հստակ կազմակերպված պետական համակարգն իր բոլոր բաղադրիչներով՝ դպրոցից մինչև բանակ, անկախ տվյալ երկրում առկա իշխանության ձևից։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
«Իսկ ժողովրդավարությունն անվտանգային համադարման համարելը վտանգավոր պատրանք է՝ վկան, թե ինչպես է Բաքվի բարբարոս ու բռնապետական վարչախումբը բռնազավթված պահում Հայաստանի և Արցախի Հանրապետությունների զգալի տարածքներ և անընդհատ անվտանգային նոր մարտահրավերներ և սպառնալիքներ ստեղծում մեզ համար։ Դրանց դիմակայելու և հաջողությամբ հաղթահարելու համար միակ ճանապարհը սպարտայական կազմակերպվածությամբ, արդար, խելամիտ և ժուժկալ կառավարմամբ Հայաստան պետություն-ամրոցի կերտումն է, այլ ոչ թե անմիտ պատրանքներին հավատալը և դրանցով ապրելը»,- նշել է իրանագետը։
Ավելացնել նոր մեկնաբանություն