Submitted by G.Avetisyan on
35

Արցախցու արյան գնով նոր՝ շատ ավելի մեծամասշտաբ քաղաքական առևտուր է ծավալվել ողջ տարածաշրջանում. Արմեն Պետրոսյան

Արցախում ադրբեջանաթուրքական ցեղասպան ծրագրի հերթական փուլի  իրականացման և շատ ավելի լայն առումով տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների ամենակարևոր կողմն այն է, որ Բաքվի սանձազերծած նոր պատերազմը ձեռնտու է բոլոր շահագրգիռ դերակատարներին՝ անկախ նրանց ունեցած շահերի հակոտնյա բնույթից։ Այս մասին գրում է արևելագետ Արմեն Պետրոսյանը: 

«Մի բան ակնհայտ էր` որոշ բովանդակային փոփոխություններով շարունակվող 2020 թ. ստատուս-քվոն այլևս անհնարին էր պահպանելը. անցյալ տարիների ընթացքում էականորեն փոխվել է աշխարհը, այդ թվում` նրա ածանցյալ նաև այս տարածաշրջանը։

Ավա՜ղ, հերթական անգամ հայի՝ այս դեպքում արցախցու արյան գնով նոր՝ շատ ավելի մեծամասշտաբ քաղաքական առևտուր, մրցապայքար է ծավալվել ողջ տարածաշրջանում, որտեղ հայկական պետությունները, ցավոք, վերածվել են մանրադրամի...

Ի՜նչ խոսք, այս օրերին իրար հերթ չտալով հնչելու են տարբեր ձևաչափի՝ միմյանցից ազդեցիկ, զգացական, բոցաշունչ, հոգին շոյող տեքստեր՝ ուղղված հայի արյունահեղությունը անհապաղ դադարեցնելու խնդրին։ Բայց զուգահեռաբար կուլիսներում մեջ-մեջ են անելու տարածաշրջանը, որն այդպես էլ չհաջողվեց հեռու պահել աշխարհաքաղաքական դիմակայությունից։

Ընդամենը մեր պատմության նախկին, բայց նոր շրջափուլն ենք ապրում՝ իր բովանդակության նույն բաղադրիչներով՝ սեփական ուժերի փոխարեն աշխարհի տարբեր բևեռների՝ մեկը մյուսից քաղցր ու շռայլ խոստումներին ապավինելու հերթական փորձով...»:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն