Submitted by D.Guyumjyan on
դետք

Վաշինգտոնը մտահոգված է, որ Թեհրանը Ռայիսիի մահվան մեջ կմեղադրի իրեն․ «Politico»

Ամերիկայի Միացյալ Նահանգների վարչակազմը մտավախություն ունի, որ Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունները կարող են մեղադրել ԱՄՆ-ին կամ Իսրայելին՝ Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի կործանմանը ներգրավվածություն ունենալու մեջ։ Ըստ «Դետք»-ի՝ այս մասին գրում է «Politico» պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Հաղորդվում է, որ Վաշինգտոնը ուշադիր հետևում է Թեհրանի արձագանքին՝ հույսը դնելով տարածաշրջանային ստատուս քվոյի պահպանման վրա և վախենալով, որ հիպոթետիկ մեղադրանքները կարող են հանգեցնել Իսրայելի հետ հարաբերություններում լարվածության սրման։ Ամերիկյան իշխանությունների համոզմամբ՝ մոտ ապագայում իրանական քաղաքականության մեջ փոփոխություններ դժվար թե լինեն։

Ըստ պարբերականի՝ մայիսի 19-ին ԱՄՆ պաշտոնյաները անհանգիստ հետևում էին որոնողափրկարարական գործողություններին՝ ժամերով ենթադրություններ անելով, թե ինչպես կարող է հավանական կործանումը փոխել իրավիճակը Մերձավոր Արևելքում:

««Իսկապես այսպե՞ս է սկսվում երրորդ համաշխարհային պատերազմը» հարցը որոշ ժամանակ դադարել է խելագար լինելուց»,- ասել է պարբերականի զրուցակիցը, որը նախընտրել է անանուն մնալ։

Ավելացնել նոր մեկնաբանություն