Submitted by H.Aslanyan on
Արցախ

Օկուպացված Արցախը՝ «Ադրբեջանական մշակույթ - 2040» հայեցակարգում. Monument Watch

Monument Watch-ը հոդված է հրապարակել․

«2026 թվականի հունվարի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է հրամանագիր, որով հաստատվել է «Ադրբեջանական մշակույթ – 2040» մշակութային հայեցակարգը

(https://static.president.az/upload/Files/2026/01/15/7af0df88669418094410f7d9451…)։ Փաստաթուղթը երկարաժամկետ ռազմավարություն է, որը նախատեսված է առաջիկա երկու տասնամյակների ընթացքում ձևավորել երկրի մշակութային զարգացման հիմնական ուղղությունները։ Հայեցակարգը կառավարվում է Ադրբեջանի մշակույթի նախարարության կողմից և նախատեսում է իրականացման փուլային ու ինտեգրված մոտեցում՝ երեք փուլով՝ 2026–2030, 2031–2035 և 2036–2040 թվականներ, որոնցից յուրաքանչյուրի համար սահմանված են նպատակները և դրանց իրականացման ինստիտուցիոնալ մեխանիզմները (https://www.azernews.az/culture/253432.html

Հայեցակարգում Արցախը ներկայացվում է որպես «ազատագրված տարածք»։ Փաստաթղթի 3-րդ բաժնում՝ «Ներկայիս իրավիճակի վերլուծություն» ենթաբաժնում, նշվում է, որ երկրում ստեղծվել են նոր թանգարաններ և պատկերասրահներ, իսկ Բաքվում բացվել են «Հայրենական պատերազմի» հուշահամալիրը և «Հաղթանակի թանգարանը»։ Միևնույն ժամանակ նշվում է, որ «ազատագրված տարածքներում» դրվել են «Օկուպացիայի» և «Հաղթանակի» թանգարանային համալիրների հիմքերը։

Կարող ենք փաստել, որ այս թանգարանների գլխավոր նպատակը Արցախի բնիկ բնակչություն հանդիսացող հայությանը և առհասարակ հայությանը ներկայացնել որպես «օկուպանտ», որի դեմ տարվել է «հաղթանակ»: Նման թանգարանները նպաստելու են հայատյացության խորացմանը: Ըստ երևույթին այս թանգարանների հիմնումը հենց Արցախի տարածքում խորհրդանշելու է հայկական Արցախի ոչնչացումը և հայության էթնիկ զտումները:

Հայեցակարգի 5-րդ բաժնում ներկայացված են մշակութային քաղաքականության հիմնական նպատակները։ Մասնավորապես, 5.1.15 կետում նշվում է մշակութային հաստատությունների վերականգնումը, նոր մշակութային ենթակառուցվածքների ստեղծումը, մշակութային կյանքի վերակենդանացումը և մշակութային ժառանգության պաշտպանությունը «օկուպացիայից ազատագրված տարածքներում»։ Հաշվի առնելով 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Արցախի տարածքում հայկական մշակութային ժառանգության ճակատագիրը, այս հայեցակարգը ենթադրելու է հայկական հետքի լիակատար ջնջում, քողարկում, վերափոխում և լռության մատնում:

Ասվածի լավագույն օրինակը Շուշիում «վերականգնվող» Ղազանչեցոց տաճարն է, վերականգնման անվան տակ հիմնահատակ ոչնչացված Կանաչ ժամը, Շուշիի, Հադրութի թալանված և միտումնավոր վնասված թանգարանները և մշակութային կենտրոնները, Արցախի բազմաթիվ գյուղերում Հայրենական պատերազմի քանդված, վնասված, վանդալիզմի ենթարկված հուշարձանները, ռազմական նպատակներով օգտագործվող դպրոցների, մշակույթի տների տարածքները:

Այս դրույթով ուղղակի վտանգի տակ է հայտնվում Արցախի միջնադարյան հայկական մշակութային ժառանգությունը, որը, հաշվի առնելով վերջին 5 տարիների հայտարարությունները, «պետք է բերվի նախնական տեսքի»՝ սրանով վտանգ է ստեղծվում հարյուրավոր հայերեն վիմագիր արձանագրությունների, խաչքարերի, խաչային հորինվածքների համար: Կարող ենք փաստել, որ այս կետով ռեստավրացիան դառնալու է ուղղակի գործիք, որով Արցախի մշակութային ժառանգությունը վերացվելու է:

6-րդ բաժնում ներկայացվում են մշակութային քաղաքականության առաջնահերթ ոլորտները։ 6.1.6.2 ենթակետում սահմանվում են ձեռնարկվելիք միջոցառումները, որոնցից 6.1.6.2.6 կետը նախատեսում է միջոցներ ձեռնարկել «ազատագրված տարածքներում» մշակութային ժառանգության, այդ թվում՝ հնագիտական հուշարձանների պաշտպանության հետ կապված գործունեության բարելավման ուղղությամբ։ Միաժամանակ նախատեսվում է բարձրացնել միջազգային հանրության իրազեկվածությունը մշակութային ժառանգությանը հասցված վնասների վերաբերյալ և ձեռնարկել քայլեր դրանց փոխհատուցման համար։

Ակնհայտ է, որ անտիկ և միջնադարյան հնագիտական հուշարձանների պեղումները ենթադրում են նաև պատմամշակութային կոնտեքստի և միջավայրի քննարկում, ինչն ադրբեջանական կողմն անելու է ելնելով իր քարոզչական շահերից: Մի գիծ, որն առկա էր խորհրդային տարիներին, երբ ակնհայտ պատմական և մշակութային փաստերը խեղաթյուրվում էին:

Հայեցակարգի 8-րդ բաժնում ներկայացված է 2026–2030 թվականների համար նախատեսված իրականացման գործողությունների ծրագիրը։ 8.6 ենթաբաժնում ընդգրկված են մշակութային ժառանգության պահպանումն ու զարգացումը։ Ըստ 8.6.6 կետի նախատեսվում է կատարելագործել «ազատագրված տարածքներում» մշակութային ժառանգության, այդ թվում՝ հնագիտական հուշարձանների պաշտպանության հետ կապված գործունեությունը և բարձրացնել միջազգային հանրության իրազեկվածությունը մշակութային ժառանգությանը հասցված վնասների վերաբերյալ և ձեռնարկել միջոցառումներ դրանց փոխհատուցման համար։

Վարչական քայլերը ենթադրում են 2026–2030 թվականների ընթացքում ներկայիս իրավիճակի վերլուծում, տվյալների համակարգում, միջոցառումների պլանի պատրաստում և իրականացում, ինչպես նաև դրանց արդյունքների ինտեգրում «e‑culture» համակարգում (https://primeinfo.az/2026/01/azad-edilen-erazilerde-medeni-irse-deyen-zererin-e… ):

Այսպիսով, կարող ենք տեսնել, որ նախքան 2026 թվականը օկուպացված Արցախի տարածքում միայն լրատվականներով ու հարցազրույցնեով բարձրաձայնվող գործողությունները այժմ ստացել են հստակ ռազմավարություն՝ միայն թե քողարկված «վերականգնում» բառի տակ: Վերանագնում, որը գրեթե բացառելու է երկրամասի հայկական հետքը, իսկ միակ թույլատրելի ներկայացումը լինելու «օկուպացիայի և հաղթանակի» թանգարաններում»։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արմեն
Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը հիմնված է փոխվստահության վրա. ԱԽ քարտուղար
Սամվել
Այս ապիկարներից ժառանգում ենք կորսված հայրենիք, Բաքվի կողմից օկուպացված տարածքներ․ Սամվել Կարապետյան
Եկեղեցի
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի իշխանությունների կողմից Մայր տաճարի ոչնչացումը․ ՀՅԴ
Լիբանան
Իսրայելի հարվածներից Լիբանանի հարավում լրագրող է զոհվել
Վարդան
Մենք՝ որպես ազգ և պետություն, չենք ցանկանում առերեսվել այն իրականությանը, որ բարբարոսները հասկանում են միայն մեկ լեզու` ուժի լեզուն. Ոսկանյան
Սերժ
Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել. Սերժ Սարգսյանի ուղերձը
ԵԽ
ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար
Սենոր
Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան
Եկեղեցի
Ստեփանակերտի Ս. Աստվածամոր մայր տաճարի ավերումը մշակութային արժեքների պաշտպանվածության խախտում է
Փեզեշքիան
Փեզեշքիանը նշել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հիմնական խոչընդոտները
Պեսկով
Մոսկվան Կիևի կողմից հակամարտության կարգավորման քաղաքական կամք չի տեսնում. Պեսկով
Երթ
Ստամբուլում այս տարի ևս արգելվել է ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումը
Եկեղեցի
Բաքվի ահաբեկչական ռեժիմը հողին է հավասարեցնում հայկական քրիստոնեական ժառանգությունը․ հայտարարություն
Ուիթքոֆ
Մենք Հայաստան-Ադրբեջան գործարքը կնքեցինք 6 շաբաթում. նրանք պատերազմnւմ էին 37 տարի. Ուիթքոֆ
Պուտին
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած վայրում, բացի Մոսկվայից և Մինսկից․ ԱԳՆ
Դրոշ
Իսրայելը փորձում է թշնամանք սերմանել Թեհրանի և Բաքվի միջև. Բաքվում Իրանի դեսպանություն
Իրան
Իրանը չի ճանաչում Վաշինգտոնի կողմից հրադադարի երկարաձգումը և կգործի իր շահերին համապատասխան․ IRIB
ՊՆ
Թուրքիայի ՊՆ-ի ուղղաթիռ է կործանվել
Թրամփ
ԱՄՆ-ն կերկարաձգի Իրանի հետ հրադադարը. Թրամփը մտափոխվել է
Անահիտ
ՀՀ ՄԻՊ-ը ազատությունից զրկման վայրերում մշտադիտարկման այցեր իրականացնելու իրավասություն ունի բացառապես ՀՀ-ում․ ՄԻՊ-ը՝ Ռուբեն Վարդանյանին
Եկեղեցի
Պաշտոնական Բաքուն և Հայաստանը՝ անասելի սինխրոն․ Լիլիթ Գալստյան
Վարդան
Իրան-ԱՄՆ բանակցությունների այլընտրանքը կարող է լինել պատերազմի վերսկսումը. իրանագետ
Վենս
Վենսը չի այցելի Իսլամաբադ, որտեղ պետք է գլխավորեր ԱՄՆ պատվիրակությունը Իրանի հետ բանակցություններում
Իրան
Իրանը վաղը չի մասնակցի Իսլամաբադի բանակցություններին. Tasnim
Մակրոն
Մակրոնը մայիսի 5-ին կժամանի Հայաստան
Կաց
«Հեզբոլլահի» առաջնորդը «կվճարի իր գլխով» Իսրայելի դեմ հարձակումների համար. Կաց
Վանք
Ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին
Կայա
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը չափազանց կարևոր է ԵՄ-ի համար․ Կալլաս
Զելենսկի
Իրանում պատերազմը հզորացնում է Ռուսաստանին. Զելենսկի
Զինվոր
Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի