Submitted by H.Aslanyan on
Լավրով

Ուկրաինայի շուրջ բանակցությունները շարունակվում են, առջևում դեռ շատ ճանապարհ կա. Լավրով

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները շարունակվում են, առջևում դեռ շատ ճանապարհ կա։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «ՆՏՎ» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Մենք մեկ անգամ չէ, որ ասել ենք այն մասին, որ չպետք է տրվենք տեղի ունեցողի հիացական ընկալմանը, թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն «իրենց տեղն է դրել» եվրոպացիներին, Վոլոդիմիր Զելենսկուն և նրանցից պահանջում է կատարել… Այդ ամենը լավ է, եթե մենք ցանկանում ենք խաղաղության հասնել Ուկրաինայում, բայց մենք դեռևս այնտեղ չենք։ Բանակցությունները շարունակվում են, երկրորդ փուլը տեղի ունեցավ Աբու Դաբիում, առջևում դեռ շատ ճանապարհ կա», – ասել է նա։

Նախարարի խոսքով՝ Ռուսաստանի առաջատար դիրքերը միջուկային էներգիայի համաշխարհային շուկայում մարտահրավեր են նետում ամերիկացիներին, նրանք ցանկանում են փոխել դա։

«Այն երկրներում, որտեղ մենք արդեն ունենք նախագծեր, աշխատանքի փորձ, այդ թվում նաև մեր հարևանների, մի շարք եվրոպական երկրների մոտ, ամերիկացիներն աշխատում են, որպեսզի նրանց էներգետիկան վերաորակավորեն իրենց ստանդարտներով։ Նրանք նույնպես դա չեն թաքցնում։ Արդեն չեմ խոսում պատժամիջոցների, մաքսատուրքերի մասին, որոնք մինչև երկինք են հասցնում այն երկրների համար, որոնք ամերիկացիներին չեն լսում այն հարցում, թե ինչպես պետք է աշխատել  Ռուսաստանի Դաշնության հետ»,- նշել է նա։

«Մեր մոտեցումը սահմանվել է (Ռուսաստանի) նախագահի կողմից՝ ելնելով մեր ազգային շահերից։ Մենք չենք ընդունում առևտրային, տնտեսական, արժութային պատերազմների մեթոդները, որովհետև դոլարի չարաշահումը շարունակվում է աննախադեպ մասշտաբներով»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ  ղեկավարը:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արմեն
Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը հիմնված է փոխվստահության վրա. ԱԽ քարտուղար
Սամվել
Այս ապիկարներից ժառանգում ենք կորսված հայրենիք, Բաքվի կողմից օկուպացված տարածքներ․ Սամվել Կարապետյան
Եկեղեցի
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի իշխանությունների կողմից Մայր տաճարի ոչնչացումը․ ՀՅԴ
Լիբանան
Իսրայելի հարվածներից Լիբանանի հարավում լրագրող է զոհվել
Վարդան
Մենք՝ որպես ազգ և պետություն, չենք ցանկանում առերեսվել այն իրականությանը, որ բարբարոսները հասկանում են միայն մեկ լեզու` ուժի լեզուն. Ոսկանյան
Սերժ
Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել. Սերժ Սարգսյանի ուղերձը
ԵԽ
ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար
Սենոր
Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան
Եկեղեցի
Ստեփանակերտի Ս. Աստվածամոր մայր տաճարի ավերումը մշակութային արժեքների պաշտպանվածության խախտում է
Փեզեշքիան
Փեզեշքիանը նշել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հիմնական խոչընդոտները
Պեսկով
Մոսկվան Կիևի կողմից հակամարտության կարգավորման քաղաքական կամք չի տեսնում. Պեսկով
Երթ
Ստամբուլում այս տարի ևս արգելվել է ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումը
Եկեղեցի
Բաքվի ահաբեկչական ռեժիմը հողին է հավասարեցնում հայկական քրիստոնեական ժառանգությունը․ հայտարարություն
Ուիթքոֆ
Մենք Հայաստան-Ադրբեջան գործարքը կնքեցինք 6 շաբաթում. նրանք պատերազմnւմ էին 37 տարի. Ուիթքոֆ
Պուտին
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած վայրում, բացի Մոսկվայից և Մինսկից․ ԱԳՆ
Դրոշ
Իսրայելը փորձում է թշնամանք սերմանել Թեհրանի և Բաքվի միջև. Բաքվում Իրանի դեսպանություն
Իրան
Իրանը չի ճանաչում Վաշինգտոնի կողմից հրադադարի երկարաձգումը և կգործի իր շահերին համապատասխան․ IRIB
ՊՆ
Թուրքիայի ՊՆ-ի ուղղաթիռ է կործանվել
Թրամփ
ԱՄՆ-ն կերկարաձգի Իրանի հետ հրադադարը. Թրամփը մտափոխվել է
Անահիտ
ՀՀ ՄԻՊ-ը ազատությունից զրկման վայրերում մշտադիտարկման այցեր իրականացնելու իրավասություն ունի բացառապես ՀՀ-ում․ ՄԻՊ-ը՝ Ռուբեն Վարդանյանին
Եկեղեցի
Պաշտոնական Բաքուն և Հայաստանը՝ անասելի սինխրոն․ Լիլիթ Գալստյան
Վարդան
Իրան-ԱՄՆ բանակցությունների այլընտրանքը կարող է լինել պատերազմի վերսկսումը. իրանագետ
Վենս
Վենսը չի այցելի Իսլամաբադ, որտեղ պետք է գլխավորեր ԱՄՆ պատվիրակությունը Իրանի հետ բանակցություններում
Իրան
Իրանը վաղը չի մասնակցի Իսլամաբադի բանակցություններին. Tasnim
Մակրոն
Մակրոնը մայիսի 5-ին կժամանի Հայաստան
Կաց
«Հեզբոլլահի» առաջնորդը «կվճարի իր գլխով» Իսրայելի դեմ հարձակումների համար. Կաց
Վանք
Ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին
Կայա
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը չափազանց կարևոր է ԵՄ-ի համար․ Կալլաս
Զելենսկի
Իրանում պատերազմը հզորացնում է Ռուսաստանին. Զելենսկի
Զինվոր
Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի