Submitted by H.Aslanyan on
Բիբիսի

Փաշինյանը պատրաստ է զիջումների, Ալիևը «խաղաղության պայմանագրի» հարցում փոխզիջումների չի գնում․ BBC

BBC. Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի վերջնական տեքստը, սակայն խաղաղությունը դեռ հեռու է, սկզբունքային հարցերի շուրջ տարաձայնությունները հարթել չի հաջողվել, և փորձագետները մտավախություն ունեն, որ իրավիճակից կօգտվի Ռուսաստանը, որպեսզի վերականգնի իր ազդեցությունը տարածաշրջանում: 

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հավատացյալներին ուղղված ուղերձում ասել էր․ «Ես ուրախ եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի վերջնական տեքստը։ Հուսով եմ, որ այն կստորագրվի որքան հնարավոր է շուտ և դրանով իսկ կօգնի Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը»։ 

Նրա ոգևորությունը կիսեցին Ռուսաստանի ԱԳՆ-ի, ամերիկյան պետդեպարտամենտի, ՆԱՏՕ-ի, Եվրամիության, Իրանի և աշխարհի շատ այլ երկրների պաշտոնական ներկայացուցիչները։ Մարտի 13-ին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, որ խաղաղության պայմանագրի շուրջ չորս տարի աշխատելուց հետո համաձայնեցրել են վերջին երկու վիճելի կետերը։

Սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ասել է, թե լրացուցիչ պայմաններ կան՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը։ Երևանը պատրաստ է զիջել երկու պահանջներն էլ, բայց մայր օրենքի փոփոխությունը պահանջում է հանրաքվե անցկացնել, որի ելքը հնարավոր չէ կանխատեսել։ 

Եվ եթե այժմ երկու երկրների դիրքորոշումները մոտեցել են, ապա գործընթացի ձգձգումը կարող է թաղել խաղաղության շանսերը, ասում են փորձագետները։ 

Հայաստանի իշխող կուսակցությունը, որը պատրաստ է աննախադեպ զիջումների գնալ, վատ արդյունքներ ունի տեղական ընտրություններում, իսկ ընդդիմությունը հաշտ չէ:

 Հայաստանում և Ադրբեջանում դիտորդները ևս մտավախություն ունեն, որ բանակցություններին կմիջամտի Ռուսաստանը: Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման սկզբում կորցնելով հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ՝ Ռուսաստանը կարող է փորձել վերադառնալ տարածաշրջան Կիևի հետ հրադադարի դեպքում։ 

ԼՂ հակամարտության նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերած համաշխարհային տերություններից միակը Ռուսաստանն էր, և հենց նա էր կազմել հրադադարի մասին համաձայնագրի տեքստը: Զինադադարից հետո Բաքուն ցանկանում էր անմիջապես անցնել խաղաղության պայմանագրի կնքման շուրջ երկկողմ ուղիղ բանակցությունների՝ իր հաղթանակը թղթի վրա ամրագրելու համար։ Բայց Երևանը պատրաստ չէր ընդունել պարտությունը և փորձեց դիվանագիտական դաշտում հետ մղել իր դիրքերը՝ Ղարաբաղի մի մասը հայկական վերահսկողության տակ պահելու համար․

«Երևանը մինչև վերջին պահը փորձում էր միջոց գտնել 2020 թվականի պատերազմում իր պարտությունից հետո ստեղծված իրավիճակը շտկելու համար։ Հայ պաշտոնյաները սովորաբար երկար բացատրություններ էին տալիս այն մասին, որ հաշտեցման գործընթացը պետք է աստիճանական լինի, որպեսզի քայլ առ քայլ վստահություն կառուցեն, որը ժամանակի ընթացքում թույլ կտա հայերին եւ ադրբեջանցիներին բռնել խաղաղ գոյակցության ճանապարհը» , - գրում է Հարավային Կովկասի աշխարհաքաղաքականության մասնագետ Օլեսյա Վարդանյանը: 

Հայաստանը փորձում էր ստանալ  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի աջակցությունը, որոնք ստեղծվել էին 1992 թվականին ղարաբաղյան հակամարտության լուծման համար։ Բայց Ռուսաստանն ու ԱՄՆ-ն չէին շտապում Երևանի կողմը բռնել, Իսկ Ֆրանսիայի հայանպաստ դիրքորոշումը միայն հանեց Փարիզին Ադրբեջանի հետ։ 2022 թվականին Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից և հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից հետո, որում Մոսկվան հրաժարվեց աջակցել Երևանին, հայկական իշխանությունները վերջնականապես կորցրին հավատը Ռուսաստանի կողմից երաշխիքների նկատմամբ։ Ի տարբերություն Ղարաբաղի՝ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքների վրա տարածվում են անվտանգության երաշխիքները ՀԱՊԿ-ի՝ Մոսկվայի գլխավորած ռազմական դաշինքի շրջանակում։ Բայց Երևանը մենակ մնաց Բաքվի հետ։ Դրանից հետո սահմանին հայկական կողմից տեղակայվել է Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելությունը։ Իսկ 2025 թվականի հունվարին՝ Ջո Բայդենի վարչակազմի վերջին օրերին, Վաշինգտոնում կնքվեց Հայաստանի հետ ԱՄՆ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը։ Զուգահեռաբար, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս և համաձայնեց դեռ վերջերս աներևակայելի զիջումների՝ խաղաղության հույսով:

Միայն Մոսկվայի ուշադրությունը շեղելու և նրա տարածաշրջանային ազդեցության թուլացման ֆոնին սկսվեցին լուրջ բանակցություններ, նշում է տարածաշրջանի հարցերով փորձագետ Զաուր Շիրիևը: Նա գրում է, որ  Ռուսաստանը կորցրեց վերահսկողությունը տարածաշրջանի նկատմամբ։ Բայց այդ պահին Ադրբեջանը դադարեց շտապեցնել խաղաղության պայմանագրի հարցում։ Ունենալով անվիճելի ռազմական առավելություն հարևանի նկատմամբ և Եվրամիության կարևոր գազային գործընկերոջ կարգավիճակ՝ Բաքուն ռազմական ճանապարհով վերականգնեց իր ողջ տարածքի վերահսկողությունը։ Ղարաբաղի հայ բնակչությունը եկավ Հայաստան։ Դրանից հետո Հայաստանը շարունակեց համաձայնել Բաքվի պահանջներին։ Վիճելի է մնացել միայն երկու կետ՝ սահմանից եվրոպացի դիտորդներին հեռացնելու և միջազգային դատարաններից փոխադարձ հայցերը հետ կանչելու պահանջը։ 

Եվրոպացի դիտորդները Հայաստանում հայտնվեցին 2023 թվականի փետրվարին, այն բանից անմիջապես հետո, երբ ադրբեջանական ուժերը սահմանային էսկալացիաների արդյունքում գրավեցին Հայաստանի տարածքի մի փոքր մասը։ Դիտորդների խնդիրն է հետևել, թե ով է կրակ բացում, և նրանց ներկայությունը սահմանին Երևանին, եթե ոչ պաշտպանություն, ապա գոնե հույս էր տալիս, որ կերաշխավորեին օբյեկտիվ տեղեկատվություն այն մասին, թե ով ում վրա է հարձակվում։ Սակայն նրանց ներկայությունը խիստ նյարդայնացնում է Բաքվին. ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցները եվրոպացի դիտորդներին մեղադրում են տարածաշրջանի ապակայունացման և լրտեսության մեջ: Ի վերջո Փաշինյանը համաձայնել է ընդունել Ադրբեջանի այդ պահանջները՝ կարծելով, որ Հայաստանն այլընտրանք չունի, իսկ խաղաղության պայմանագիրը կարող է ապահովվել։ Երկու կետերն էլ մտել են խաղաղության պայմանագրի վերջնական տեքստում, եւ հենց այն ստորագրվի, Երեւանը պատրաստ է հրաժարվել եվրոպացի դիտորդների ծառայություններից եւ միջազգային դատարաններից հետ կանչել հայցերը: Բայց դիվանագիտական ոլորտում, ինչպես և մարտի դաշտում հինգ տարի առաջ, տեղի ունեցավ փոխատեղում. հիմա արդեն Հայաստանը շտապում է խաղաղություն կնքել, իսկ Ադրբեջանը ձգձգում է գործընթացը։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արմեն
Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը հիմնված է փոխվստահության վրա. ԱԽ քարտուղար
Սամվել
Այս ապիկարներից ժառանգում ենք կորսված հայրենիք, Բաքվի կողմից օկուպացված տարածքներ․ Սամվել Կարապետյան
Եկեղեցի
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի իշխանությունների կողմից Մայր տաճարի ոչնչացումը․ ՀՅԴ
Լիբանան
Իսրայելի հարվածներից Լիբանանի հարավում լրագրող է զոհվել
Վարդան
Մենք՝ որպես ազգ և պետություն, չենք ցանկանում առերեսվել այն իրականությանը, որ բարբարոսները հասկանում են միայն մեկ լեզու` ուժի լեզուն. Ոսկանյան
Սերժ
Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել. Սերժ Սարգսյանի ուղերձը
ԵԽ
ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար
Սենոր
Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան
Եկեղեցի
Ստեփանակերտի Ս. Աստվածամոր մայր տաճարի ավերումը մշակութային արժեքների պաշտպանվածության խախտում է
Փեզեշքիան
Փեզեշքիանը նշել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հիմնական խոչընդոտները
Պեսկով
Մոսկվան Կիևի կողմից հակամարտության կարգավորման քաղաքական կամք չի տեսնում. Պեսկով
Երթ
Ստամբուլում այս տարի ևս արգելվել է ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումը
Եկեղեցի
Բաքվի ահաբեկչական ռեժիմը հողին է հավասարեցնում հայկական քրիստոնեական ժառանգությունը․ հայտարարություն
Ուիթքոֆ
Մենք Հայաստան-Ադրբեջան գործարքը կնքեցինք 6 շաբաթում. նրանք պատերազմnւմ էին 37 տարի. Ուիթքոֆ
Պուտին
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած վայրում, բացի Մոսկվայից և Մինսկից․ ԱԳՆ
Դրոշ
Իսրայելը փորձում է թշնամանք սերմանել Թեհրանի և Բաքվի միջև. Բաքվում Իրանի դեսպանություն
Իրան
Իրանը չի ճանաչում Վաշինգտոնի կողմից հրադադարի երկարաձգումը և կգործի իր շահերին համապատասխան․ IRIB
ՊՆ
Թուրքիայի ՊՆ-ի ուղղաթիռ է կործանվել
Թրամփ
ԱՄՆ-ն կերկարաձգի Իրանի հետ հրադադարը. Թրամփը մտափոխվել է
Անահիտ
ՀՀ ՄԻՊ-ը ազատությունից զրկման վայրերում մշտադիտարկման այցեր իրականացնելու իրավասություն ունի բացառապես ՀՀ-ում․ ՄԻՊ-ը՝ Ռուբեն Վարդանյանին
Եկեղեցի
Պաշտոնական Բաքուն և Հայաստանը՝ անասելի սինխրոն․ Լիլիթ Գալստյան
Վարդան
Իրան-ԱՄՆ բանակցությունների այլընտրանքը կարող է լինել պատերազմի վերսկսումը. իրանագետ
Վենս
Վենսը չի այցելի Իսլամաբադ, որտեղ պետք է գլխավորեր ԱՄՆ պատվիրակությունը Իրանի հետ բանակցություններում
Իրան
Իրանը վաղը չի մասնակցի Իսլամաբադի բանակցություններին. Tasnim
Մակրոն
Մակրոնը մայիսի 5-ին կժամանի Հայաստան
Կաց
«Հեզբոլլահի» առաջնորդը «կվճարի իր գլխով» Իսրայելի դեմ հարձակումների համար. Կաց
Վանք
Ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին
Կայա
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը չափազանց կարևոր է ԵՄ-ի համար․ Կալլաս
Զելենսկի
Իրանում պատերազմը հզորացնում է Ռուսաստանին. Զելենսկի
Զինվոր
Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի