Submitted by Անի Երյան on
Ռուսաստանը շարունակում է բաց մնալ ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների համար: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:  Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները մոտենում են ուկրաինական հակամարտության հնարավոր կարգավորմանը: Լրագրողները Պեսկովին հարցրել են՝ արդյոք Կրեմլում կիսում են այդ տեսակետը:  «Մենք շարունակում ենք բաց մնալ բանակցությունների համար»,- ասել է Պեսկովը լրագրողներին:  Ռուսաստանը բազմիցս հայտարարել

Ռուսաստանը բաց է Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով

Ռուսաստանը շարունակում է բաց մնալ ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների համար: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները մոտենում են ուկրաինական հակամարտության հնարավոր կարգավորմանը: Լրագրողները Պեսկովին հարցրել են՝ արդյոք Կրեմլում կիսում են այդ տեսակետը:

«Մենք շարունակում ենք բաց մնալ բանակցությունների համար»,- ասել է Պեսկովը լրագրողներին:

Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է գնալ ուկրաինական ճգնաժամի բանակցային լուծման ճանապարհով՝ հիմնվելով Ալյասկայի գագաթնաժողովում ՌԴ և ԱՄՆ նախագահների միջև ձեռք բերված փոխըմբռնումների վրա, ներառյալ հակամարտության արմատական պատճառների վերացումը՝ ի դեմս Ռուսաստանի ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիքների:

Կիսվել այս նյութով

facebookxtelegram


 

Ավելացնել նոր մեկնաբանություն