Submitted by Անի Երյան on
Վրաստանը պատրաստ է Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերությունը վերականգնել մաքուր էջից. այս մասին այսօր Վրաստանի խորհրդարանում իր տարեկան զեկույցի ժամանակ հայտարարել է երկրի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։   Նախագահի խոսքով՝ Թբիլիսին արդեն իսկ մշակել է հատուկ «Գործընկերության ճանապարհային քարտեզ», որտեղ մանրամասն ներկայացված են երկու երկրների շահերը։ Կավելաշվիլին ընդգծել է, որ Վրաստանի և ԱՄՆ նոր վարչակազմի տեսլականները շատ հարցերում համընկնում են։  Միևնույն ժամանակ, Վրաստանի նախագահը բավականին կոշտ է

Թբիլիսին պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերությունը վերականգնել մաքուր էջից. Միխեիլ Կավելաշվիլի

Վրաստանը պատրաստ է Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերությունը վերականգնել մաքուր էջից. այս մասին այսօր Վրաստանի խորհրդարանում իր տարեկան զեկույցի ժամանակ հայտարարել է երկրի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։

Նախագահի խոսքով՝ Թբիլիսին արդեն իսկ մշակել է հատուկ «Գործընկերության ճանապարհային քարտեզ», որտեղ մանրամասն ներկայացված են երկու երկրների շահերը։ Կավելաշվիլին ընդգծել է, որ Վրաստանի և ԱՄՆ նոր վարչակազմի տեսլականները շատ հարցերում համընկնում են։

Միևնույն ժամանակ, Վրաստանի նախագահը բավականին կոշտ է արտահայտվել Եվրոպական միության հասցեին՝ մեղադրելով Բրյուսելին երկրի ներքին գործերին միջամտելու մեջ։

«Գաղտնիք չէ, որ հատկապես Ուկրաինայում պատերազմի բռնկումից ի վեր եվրոպական բյուրոկրատիան կոպտորեն միջամտում է մեր երկրի ներքին գործերին և գործում երկակի ստանդարտներով: Թվում է, թե նրանք դեռևս չեն հաշտվել այն փաստի հետ, որ Վրաստանը ինքնիշխան, անկախ պետություն է»,- հայտարարել է նա:

Կավելաշվիլին շեշտել է, որ արևմտյան գործընկերները պետք է ընդունեն Վրաստանին որպես արժանապատիվ և ինքնիշխան պետություն, որը առաջնորդվում է բացառապես սեփական ազգային շահերով
 

Ավելացնել նոր մեկնաբանություն