Թեհրանը չի բանակցում Վաշինգտոնի հետ. Իրանի ԱԳՆ-ն հերքում է
«Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ չկան, ինչպես որ չեն եղել Իրանի դեմ անօրինական պատերազմը սկսվելուց ի վեր 25 օրվա ընթացքում», - India Today-ի հաղորդմամբ՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային։
Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների փորձը աղետալի է եղել Իրանի համար։
Բաղային հայտարարել է, որ ոչ ոք չի կարող վստահել ԱՄՆ դիվանագիտությանը։
India Today-ին տված հարցազրույցում նա նշել է, որ Իրանը «շատ վատ փորձ» ունի ԱՄՆ-ի հետ բանակցություններից, և ընդգծել, որ բանակցությունների ընթացքում երկիրը երկու անգամ ենթարկվել է հարձակումների։
«Սա դիվանագիտության դավաճանություն էր, և դա տեղի ունեցավ ոչ թե մեկ, այլ երկու անգամ»,- ասել է նա։
Բաղային վերստին ընդգծել է, որ ներկայումս Իրանի և ԱՄՆ-ի միջև որևէ բանակցություն չի ընթանում։
Ավելացնել նոր մեկնաբանություն