Submitted by H.Aslanyan on
Դրոշ

Թեհրանը կարձագանքի իր դեմ ագրեսիային, իսկ թշնամական ռազմաբազաները կհամարի օրինական թիրախներ. ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչ

Իրանը չի պատրաստվում պատերազմ սկսել, սակայն վճռականորեն կարձագանքի իր դեմ ուղղված ցանկացած ռազմական ագրեսիայի, իսկ թշնամական ռազմաբազաները կհամարի օրինական թիրախներ, ասվում է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանիի կողմից ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին և Անվտանգության խորհրդի նախագահ Ջեյմս Կարիուկիին ուղղված նամակում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը, որին նամակը տրամադրել է ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը բազմիցս ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ չի ձգտում լարվածության կամ պատերազմի և չի սանձազերծի պատերազմ։ Սակայն ռազմական ագրեսիայի դեպքում Իրանը վճռականորեն կգործի՝ կատարելով ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով նախատեսված իր անբաժանելի իրավունքը», – ասվում է նամակում։

Իրավանին հավելել է, որ իր դեմ ռազմական ագրեսիայի դեպքում Իրանը տարածաշրջանում թշնամական ուժերի բոլոր բազաներն ու օբյեկտները կհամարի հակահարվածի օրինական թիրախներ։

«Նման պայմաններում տարածաշրջանում թշնամական ուժերի բոլոր բազաները, օբյեկտներն ու միջոցները կհանդիսանան օրինական թիրախներ Իրանի վճռական արձագանքի համատեքստում։ Միացյալ Նահանգները կկրի լիակատար և ուղղակի պատասխանատվություն ցանկացած անկանխատեսելի և անվերահսկելի հետևանքի համար», – ասվում է նամակում։

ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը նաև նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններն Իրանի վերաբերյալ վկայում են ռազմական ագրեսիայի իրական վտանգի մասին։ Իրավանիի խոսքով՝ դա աղետալի հետևանքներ կունենա տարածաշրջանի համար և լրջորեն կսպառնա միջազգային խաղաղությանը և անվտանգությանը։

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանը 10-15 օր ունի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության հասնելու համար, այլապես «վատ բաներ կպատահեն»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արմեն
Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը հիմնված է փոխվստահության վրա. ԱԽ քարտուղար
Սամվել
Այս ապիկարներից ժառանգում ենք կորսված հայրենիք, Բաքվի կողմից օկուպացված տարածքներ․ Սամվել Կարապետյան
Եկեղեցի
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի իշխանությունների կողմից Մայր տաճարի ոչնչացումը․ ՀՅԴ
Լիբանան
Իսրայելի հարվածներից Լիբանանի հարավում լրագրող է զոհվել
Վարդան
Մենք՝ որպես ազգ և պետություն, չենք ցանկանում առերեսվել այն իրականությանը, որ բարբարոսները հասկանում են միայն մեկ լեզու` ուժի լեզուն. Ոսկանյան
Սերժ
Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել. Սերժ Սարգսյանի ուղերձը
ԵԽ
ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար
Սենոր
Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան
Եկեղեցի
Ստեփանակերտի Ս. Աստվածամոր մայր տաճարի ավերումը մշակութային արժեքների պաշտպանվածության խախտում է
Փեզեշքիան
Փեզեշքիանը նշել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հիմնական խոչընդոտները
Պեսկով
Մոսկվան Կիևի կողմից հակամարտության կարգավորման քաղաքական կամք չի տեսնում. Պեսկով
Երթ
Ստամբուլում այս տարի ևս արգելվել է ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումը
Եկեղեցի
Բաքվի ահաբեկչական ռեժիմը հողին է հավասարեցնում հայկական քրիստոնեական ժառանգությունը․ հայտարարություն
Ուիթքոֆ
Մենք Հայաստան-Ադրբեջան գործարքը կնքեցինք 6 շաբաթում. նրանք պատերազմnւմ էին 37 տարի. Ուիթքոֆ
Պուտին
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած վայրում, բացի Մոսկվայից և Մինսկից․ ԱԳՆ
Դրոշ
Իսրայելը փորձում է թշնամանք սերմանել Թեհրանի և Բաքվի միջև. Բաքվում Իրանի դեսպանություն
Իրան
Իրանը չի ճանաչում Վաշինգտոնի կողմից հրադադարի երկարաձգումը և կգործի իր շահերին համապատասխան․ IRIB
ՊՆ
Թուրքիայի ՊՆ-ի ուղղաթիռ է կործանվել
Թրամփ
ԱՄՆ-ն կերկարաձգի Իրանի հետ հրադադարը. Թրամփը մտափոխվել է
Անահիտ
ՀՀ ՄԻՊ-ը ազատությունից զրկման վայրերում մշտադիտարկման այցեր իրականացնելու իրավասություն ունի բացառապես ՀՀ-ում․ ՄԻՊ-ը՝ Ռուբեն Վարդանյանին
Եկեղեցի
Պաշտոնական Բաքուն և Հայաստանը՝ անասելի սինխրոն․ Լիլիթ Գալստյան
Վարդան
Իրան-ԱՄՆ բանակցությունների այլընտրանքը կարող է լինել պատերազմի վերսկսումը. իրանագետ
Վենս
Վենսը չի այցելի Իսլամաբադ, որտեղ պետք է գլխավորեր ԱՄՆ պատվիրակությունը Իրանի հետ բանակցություններում
Իրան
Իրանը վաղը չի մասնակցի Իսլամաբադի բանակցություններին. Tasnim
Մակրոն
Մակրոնը մայիսի 5-ին կժամանի Հայաստան
Կաց
«Հեզբոլլահի» առաջնորդը «կվճարի իր գլխով» Իսրայելի դեմ հարձակումների համար. Կաց
Վանք
Ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին
Կայա
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը չափազանց կարևոր է ԵՄ-ի համար․ Կալլաս
Զելենսկի
Իրանում պատերազմը հզորացնում է Ռուսաստանին. Զելենսկի
Զինվոր
Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի