Submitted by H.Aslanyan on
Թուրքիա

Թուրքիայի ռազմական ծախսերը 2024-ին կազմել են 25 մլրդ դոլար

«Ստոկհոլմի միջազգային խաղաղության հետազոտությունների ինստիտուտը» (SIPRI) կազմել է 2024-ի գլոբալ ռազմական ծախսերի վերաբերյալ տարեկան զեկույց։ Ըստ այդմ՝ ռազմական ծախսերը համաշխարհային մակարդակով աճել են 9.4%-ով՝ հասնելով 2 տրլն 718 մլրդ դոլարի, ինչը Սառը պատերազմից հետո ամենաբարձր տարեկան աճն է։

Զեկույցում տեղ են գտել նաև Թուրքիայի վերաբերյալ տվյալներ։ Նշվում է, որ Թուրքիայի ռազմական ծախսերը 2015-2024 ժամանակահատվածում աճել են 110%-ով։ Մասնավորապես 2024-ին Թուրքիայի ռազմական ծախսերը 2023-ի համեմատ աճել են 12%-ով՝ հասնելով 25 մլրդ դոլարի։ Կատարված ծախսերը կազմել են այդ երկրի համախառն ներքին արդյունքի 1.9%-ը: Այս ցուցանիշով Թուրքիան աշխարհի երկրների ցանկում զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը։

ՆԱՏՕ-ի պահանջով դաշինքի անդամ երկրները պետք է  իրենց համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 2%-ը հատկացնեն ռազմական ծախսերին։  Ըստ SIPRI-ի զեկույցի՝ Թուրքիան չի հասել այդ շեմին, բայց ըստ ՆԱՏՕ-ի սեփական տվյալների՝ Թուրքիան ռազմական ծախսելով հասել է ՀՆԱ-ի 2.09% ցուցանիշին։

Զեկույցը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն, Չինաստանը, Ռուսաստանը, Գերմանիան և Հնդկաստանը կազմում են համաշխարհային ռազմական ծախսերի 60%-ը։ Ուկրաինան, որն իր ՀՆԱ-ի 34%-ը ծախսել է պաշտպանության համար, դարձել է ամենաշատ ռազմական ծախսեր իրականացնող երկիրը՝  64.7 միլիարդ դոլարով։ Իսրայելը նույնպես ավելացրել է իր ռազմական ծախսերը՝ 46.5 միլիարդ դոլար ծախսելով և գրանցելով 65% աճ։

Ռազմական ծախսերի գլոբալ աճն արտացոլում է աշխարհում աճող աշխարհաքաղաքական լարվածությունը։ Համաշխարհային ծախսերի տասնամյա աճի միտումը մասամբ կապված է Եվրոպայում ծախսերի աճի հետ՝ հատկապես շարունակվող ռուս-ուկրաինական պատերազմի հետ։  Դեր է խաղում նաև Մերձավոր Արևելքում՝ Գազայի պատերազմի ու տարածաշրջանային հակամարտությունների գործոնը։

Բազմաթիվ երկրներ պարտավորվել են ավելացնել իրենց ռազմական ծախսերը, ինչը նշանակում, որ առաջիկա տարիներին էլ ավելի կաճեն համաշխարհային ռզմական ծախսերը։

Նշենք, որ Շվեդիայում գտնվող SIPRI անկախ վերլուծական կենտրոնը հիմնվել է 1966 թվականին։ Մասնագիտացած է միջազգային անվտանգության, զինված կոնֆլիկտների, զենքերի վերահսկման և ռազմական ծախսերի ուսումնասիրության ոլորտներում։

Աղբյուրը` Ermenihaber.am

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Զելենսկի
Զելենսկու հետ ԱԹՍ-ների գծով կհամագործակցեն. «Հրապարակ»
ԶՈՒ
ԶՈՒ-ում ահազանգող պատկեր է․ կարգապահական խնդիրները խորացել են. «Ժողովուրդ»
Դար
«Նշանակալի առաջընթաց» է գրանցվել Իրանի դեմ պատերազմի վերաբերյալ բանակցություններում․ Պակիստանի ԱԳ նախարար
Թրամփ
Թրամփը հայտարարել է, որ անձամբ ներգրավված է Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցություններում
Ատալ
Մակրոնի կուսակցությունը նախագահի թեկնածու է առաջադրել հայամետ Ատալին
Հորմուզ
Իրանը հայտնել է Հորմուզի նեղուցում նավարկության նոր կարգավորումների մասին
Հռչակագիր
ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր
Գրառում
Էմանուել Մակրոնը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում
Կոշտա
ՀՀ-ն դարձել է Եվրոպայի և Ասիայի փոխկապակցվածության հանգույց․ Անտոնիու Կոշտա
Արցախ
Արցախի հարցը փակված չէ և չի կարող հանվել միջազգային օրակարգից, քանի դեռ արցախցիները չեն վերադարձել
Տիգրան
Ալիևն ամեն ինչ արեց՝ Փաշինյանին հիշեցնելու, որ չի մոռացել և չի փակել կոնֆլիկտի էջը․ Աբրահամյան
Կանդազ
«Ժողովուրդ». Ինչ հանգամանքներում է վնասվել Կանդազի դեմքը․ լեգենդից՝ կալանավայր
Ալիև
Ադրբեջանի նախագահի սեղանին դրված «Istisu»-ն Քարվաճառի ջուրն է. նոր սադրանք․ Ժողովուրդ
Աֆղանստան
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի կողմից հրետակոծության և զոհերի մասին
Մակրոն
Մակրոնը ցանկանում է «օգնել Հայաստանին ազատվել ռուս զինվորականներից»
Նիկոլ
Փաշինյանն Ալիևին թեկնածուն է, իսկ մյուսների համար պարզապես հարմար գործիչ է․ ադրբեջանագետ
Հորմուզ
Իրանը զգուշացրել է ԱՄՆ ռազմածովային ուժերին հեռու մնալ Հորմուզի նեղուցից
Կալլաս
Հայաստանն ինքը կորոշի. Կալլասը՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցության հեռանկարի մասին. «Ազատություն»
Մակրոն
Մակրոնը բացառել է Ֆրանսիայի մասնակցությունը որևէ գործողության՝ Հորմուզի նեղուցի վերաբացման համար
Գեղամյան
Երևանյան գագաթնաժողով. Թուրքիայի փոխնախագահի հանդիպումների և հռետորաբանության հետագիծը․ Վարուժան Գեղամյան
Ադրբեջան
Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի ռուսական պարարտանյութերի 10 վագոն
Կանադա
Կանադան կարող է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա հայ գերիներին ազատ արձակելու և ԼՂ-ից փախստականների վերադարձի իրավունքը պաշտպանելու համար․ CBC
Թուրքիա
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանել է Երևան
Ալիև
Իլհամ Ալիևը տեսակապի միջոցով կմիանա Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովին Երևանում
Փեզեշքիան
Իրանի ծովային շրջափակnւմը չի օգնի ԱՄՆ-ին հասնել իր նպատակներին. Փեզեշքիան
Մակրոն
Մակրոնը պետական այցով կժամանի Հայաստան. հայտնի է օրակարգը
ԱԳՆ
Ռուսաստանի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինայում միջուկային զենքի կիրառման հնարավորությունը
Եմ
ԵՄ-ն պետք է քայլեր ձեռնարկի հայ գերիներին ազատելու համար․ բաց նամակ ֆոն դեր Լայենին և Կոշտային
Տրանզիտ
Այսօր Ադրբեջանից տրանզիտով Հայաստան կուղարկվեն հացահատիկ և պարարտանյութ
Հիպերձայնային
ԱՄՆ-ն կարող է Իրանի դեմ կիրառել հիպերձայնային զենք. Bloomberg