Submitted by H.Aslanyan on
Սպարապետ

Վազգեն Սարգսյան. նորանկախ հայոց բանակի Սպարապետը

1. Յուրաքանչյուր ժողովուրդ՝ լինի 3 միլիոնանոց, թե 300 միլիոնանոց, միշտ իր միջից կարող է հանել այնքան մարդ, որոնք կարող են երկիրը պահպանել։

2. Ես Աստված չեմ, ես զինվոր եմ, ես հայ եմ: Ամեն մարդ ինքն իր առաջ պիտի պատասխան տա՝ ո՞վ է ինքը:

3. Թշնամուդ ուժեղացնողը քո վախն է, քո ցավն է, քո հիմարությունն է:

4. Բանակն ազգի ինքնաճանաչման հայելին է, բոլոր հայերի ծնունդն է, հայության հավաքական կերպարն է, նրա պատասխանատվությունը, նրա պատմության վերագնահատումը և հայացքը ապագային։ Սիրուն խոսքեր չեմ ասում, ընդամենը ճշմարտությունն եմ ասում։

5. Ամեն ժողովուրդ իր պատմության մեջ իր կռիվը գոնե մեկ անգամ մինչև վերջ պետք է տա։

6. Ես երջանիկ մարդ եմ, որովհետև ինձ պատիվ ընձեռվեց իրականացնել այն երազանքները, որպիսիք փայփայում էինք գրողներս, լրագրողներս: Բայց դա բախտի բան չէ, ես եմ ընտրել իմ ճանապարհը: Իմ գրած նախադասությունների համար չեմ կարմրում, կեղծիք չկա: Ես հիմա էլ՝ որպես պաշտպանության նախարար, ինչ անում եմ, դարձյալ կեղծիք չկա: Սխալմունքներ կան, բայց կեղծիք չկա:

7. Այս երկիրը անտրամաբանական սիրո և անտրամաբանական ատելության երկիր է:

8. Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, նաև հեռադիտակով դիտվող երկիր չէ, քարի հետևում քար կա, մշուշի ետևում՝ մշուշ: 

9. Ինձ չեն հասկանում: Ինձնից վախենում են: Իրենց համար արջի կերպար են ստեղծել ու իրար վախեցնում են: Մեկ-մեկ ես էլ եմ վախենում, որ չեմ հասցնի, ժամանակ չեմ ունենա, ցանկություն չեմ ունենա, չգիտեմ էլ ինչ չեմ ունենա ժողովրդին ասելու՝ ա՛յ ժողովուրդ,  իրար հասկանանք, ճիշտ հասկանանք իրար:

10. Ոչ մի ծրագիր, որքան էլ այն փայլուն լինի, չի կարող իրականություն դառնալ, եթե չկա հավատք, նպատակին հասնելու համախմբվածություն, եթե մեզանից յուրաքանչյուրը չի մտածում, որ այս երկրի ճակատագիրը կախված է մի մարդուց, և այդ մարդն ինքն է: 

11. Բանակը եղել է և պետք է լինի պետության, հասարակության, ողջ հայության հոգսը։ Բանակաշինությունը ծանր, հավատացնում եմ, հաճելի հոգս է։ Մեր բանակը ինքնակրթությամբ ստեղծված բանակ է։ Մենք մեր հովվի, արհեստավորի, բանաստեղծի միջից հանեցինք պաշտպանության նախարարին, գեներալին, զինվորին ու կռվեցինք։ Փառք Աստծո, վատ չկռվեցինք։

12. Ես աշխարհում ամենից շատ սիրում եմ ծերերին և երեխաներին, այդ երկուսն են անպաշտպան:

13. Մենք ընտիր-ընտիր հպատակ ենք, մենք խելոք-խելոք կատարող ենք, մենք հայտնագործություն ենք ուրիշի ձեռքի տակ: Հայ մարդ, հիմա ուրիշը դու ես: Քո ուրիշը դու ես:

14. Այս երկրի սահմանները գծվում են արյամբ և ամրանում քրտինքով:

15. Դարերի մեռած պատմությունը թափ տվեք ձեր հոգուց, մի մեռեք ձեր տան մեջ: Ձեր հոգու մեռելներին թաղեք: Էս երկիրը ձերը չէ, դուք գալիս-անցնում եք, ձերը էս երկրի սիրտը պահելն է: Սիրտը:

16. Ինձ ժողովուրդը չի ճանաչում: Ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ: Մնացյալը գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած, այսօրվա եղած կերպարը դա է:

17. Ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ բողոքել խավարից:

18. Այս երկիրը բառերով սիրվող երկիր չէ, անհատական սիրո երկիր չէ: Այս երկիրը համընդհանուր սիրո երկիր է: 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Ազով
Ազովի ծովում ուկրաինական ԱԹՍ–ի հարձակումից զոհված ևս 2 ադրբեջանցիների մարմինները հայտնաբերվել են
Լիբանան
Լիբանանում իսրայելական հարվածներից 10-ից ավելի մարդ է զոհվել
Զելենսկի
Ռուսաստանի քաղաքական ազդեցությունը Հայաստանում, Ադրբեջանում և Մոլդովայում նվազում է․ Զելենսկի
Ադրբեջան
Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
Պոլսո
Պոլսո Հայոց պատրիարքը և Էրդողանը քննարկել են Թուրքիայի հայ համայնքին հետաքրքրող հարցեր
Երկու կողմերն էլ՝ Իսրայելը և Իրանը, ձգտում են անհապաղ հրադադարի: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:  «Երկու կողմերն էլ՝ Իսրայելը և Իրանը, ձգտում են անհապաղ հրադադարի։ Խաղաղության շուրջ վերջնական բանակցություններն առաջ են ընթանում, եթե միայն տգիտությունն ու հիմարությունը չխոչընդոտեն դրանց։ Շրջափակումը կմնա ուժի մեջ՝ իր ողջ ծավալով և ազդեցությամբ, մինչև վերջնական համաձայնության ձեռքբերումը։ Գործընթացները պետք է արագ զարգանան»,- գրել է Թրամփը։
Իրանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը հնարավոր է առաջիկա 2-3 օրվա ընթացքում. Թրամփ
Լիբանան
Լիբանանը հայտնել է իսրայելական հարձակումների հետևանքով 3637 զոհի մասին
Բիբի
Իսրայելը ևս առայժմ դադարեցնում է հարվածները Իրանին. Նեթանյահու
Սահման
Թուրք-հայկական սահմանի բացման ժամկետ չկա. թուրքական աղբյուր
Օձասար
Ադրբեջանի «բացահայտումը» և Օձասարի արձանագրության պատմական իրականությունը
Իրան
Իրանում հայտարարել են ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին
Արփինե
ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
Նւկոլ
Առաջիկայում պետք է սկսենք TRIPP նախագծի շուրջ ՀՀ-ԱՄՆ համաձայնագրի վավերացման գործընթացը. Փաշինյան
ԱՄՆ
ԱՄՆ-ն նախազգուշացնող հայտարարություն է տարածել Հորդանանում իր քաղաքացիների համար
Արփինե
Հորդորում եմ ընդդիմության ներկայացուցիչներին շտապողական ասուլիսներ չհրավիրել
Հրթիռ
ԻՀՊԿ-ն գիշերը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին. վերջինս օբյեկտներ է թիրախավորել Թեհրանում
Հիզբ
«Հեզբոլլահը» զանգվածային հրթիռային հարձակում է սկսել Իսրայելի հյուսիսային հատվածի ուղղությամբ
Ալիք
Իրան-Իսրայել լարվածության նոր փուլ․ սկսվել է հրթիռակոծման երկրորդ ալիքը
Ղալիբաֆ
Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմաբազաները հայտարարել է օրինական թիրախներ
Դրոշ
Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ, Իսրայելում հայտարարվել է օդային տագնապ
Պետդեպ
Հայաստանի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները. Պետդեպ. «Ազատություն»
Վարուժան
Ադրբեջանի և Թուրքիայի 7 պահանջները Հայաստանից. Վարուժան Գեղամյան
Քարտեզ
Ադրբեջանում պատրաստել են ՀՀ ընտրատեղամասերի քարտեզը, բայց ոչ որպես ինքնիշխան պետություն, այլ արհեստածին «Արևմտյան Ադրբեջանի» մաս
Աթս
Ազովի ծովում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով ադրբեջանցի նավաստիներ են զոհվել
Թրամփ
Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում
Տիրան
Մեղադրանք է առաջադրվել գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին
Օվերչուկ
ԵԱՏՄ-ն չի ցանկանում միջոցներ ձեռնարկել Հայաստանի դեմ, բայց ԵՄ-ին միանալու նրա ձգտումները մտահոգիչ են․ Օվերչուկ
Պույա
Թրամփի ճանապարհը Իրանի երկրորդ Հորմուզի նեղուցը կլինի, եթե անտեսվեն Իրանի անվտանգությունը և կարմիր գծերը
Դրոշ
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը իրանական պատերազմի ավարտը պահանջող բանաձև է ընդունել
Դրոշ
Իսրայելն ու Լիբանանը պայմանավորվել են պահպանել հրադադարի ռեժիմը