Submitted by H.Aslanyan on
Հարութ

YouTube-ի «սենսացիոն տեսանյութերում» Հայաստանը ներկայացնում են որպես մահմեդական երկիր․ Սասունյան

Հարութ Սասունյան

www.TheCaliforniaCourier.com

YouTube-ում ես հանդիպեցի երկու հնարովի տեսանյութերի, որոնք աղավաղում են Հայաստանի պատմությունն ու ինքնությունը: Առաջին տեսանյութը՝ ինը րոպե 53 վայրկյան տևողությամբ, վերնագրված է. «Աշխարհի առաջին քրիստոնյա երկիրն այժմ ընդունում է իսլամությունը. նրա միլիոնավոր քաղաքացիները կրոնափոխ են լինում»: Երկրորդ տեսանյութը՝ ութ րոպե 24 վայրկյան տևողությամբ, վերնագրված է. «Աշխարհի առաջին քրիստոնյա երկիրը. այժմ 99 տոկոս մահմեդական է»:

Անծանոթ մի անձ, պրոֆեսիոնալ ձայնով պատմում է երկու տեսանյութերում, որոնք մի փոքր տարբերվում են իրենց բովանդակությամբ: Մի անհիմն պատմություն, իբր թե Հայաստանի ողջ բնակչությունը իսլամական է եղել։ Տեսանյութերը պարունակում են Հայաստանի բազմաթիվ իրական տեսք ունեցող տեսարաններ, որոնք, հավանաբար, ստեղծվել են արհեստական բանականության կողմից։

Տեսանյութերը պատրաստվել են մի անհայտ կազմակերպության կողմից, որը կոչվում է «Իսլամի լույսը»։ Երբ առաջին անգամ դիտեցի այս տեսանյութերը, YouTube-ը նշում էր, որ դրանք պարունակում են «փոփոխված կամ սինթետիկ ձևով ստեղծված բովանդակություն», սակայն այդ նշումն այժմ հեռացված է։ YouTube-ը էկրանին երկար բացատրություն է ցույց տալիս, որով պահանջում է, որ տեսանյութերը բացահայտեն, թե արդյոք բովանդակությունը հորինված է:

Ես կոչ եմ անում ընթերցողներին՝ բողոք ներկայացնել YouTube-ին: Իմ առարկությունը հիմնված է այն փաստի վրա, որ այս տեսանյութերը պարունակում են կեղծ տեղեկատվություն՝ մոլորեցնելով ոչ հայ դիտողներին՝ նրանց հավատացնելով դրանց ճշմարտացիությունը։

Այս տեսանյութերում ներկայացված շինծու պատմությունը բացահայտելու համար, ահա մի հատված տեսանյութից, որը ես գրառել եմ. Տեսանյութը սկսվում է Հայաստանի ամբողջովին հորինված պատմությամբ. «17-րդ դարում եկեղեցիները վերածվեցին մզկիթների, խաչերը փոխարինվեցին մահիկներով, իսկ Աստվածաշունչը՝ Ղուրաններով։ Աշխարհի ամենահին քրիստոնեական երկիրը՝ Հայաստանը, այժմ բարեպաշտ մուսուլմանական երկիր է, որի մշակույթը վերացել է, [թեև] քարե խաչքարերի փորագրման արվեստը պահպանվել է, դրանք այժմ փորագրված են սուրբ համարներով։ Մարդիկ դեռ երգում են հայկական ժողովրդական երգերը, բայց դրանց տեքստերը գովաբանում են Աստծուն։ Հայերենը դեռ խոսակցական լեզու է, սակայն աղոթքներն այժմ կարդում են Ալլահի անունով։

Դպրոցում երեխաները անգիր են սովորում Ալ-Ֆաթթան [Ալլահի 99 անուններից մեկը] և շարունակում են սովորել իրենց ազգի պատմության մասին…»։ Տեսանյութում Հայաստանը ներկայացված է որպես «կովկասյան իսլամական մշակույթի կենտրոնի վերածված երկիր։ Գյումրիում և Երևանում հիմնադրվել են խոշոր մադրասաներ [իսլամական դպրոցներ]։ Հայտնվել են հայ մահմեդական գրողներ և բանաստեղծներ, որոնք բանաստեղծություններ են գրում հայերեն, արաբերեն և պարսկերեն լեզուներով։ Սևանա լճի շուրջը ստեղծվել է հոգևոր մի նոր մայրաքաղաք։ Հենց այնտեղ է կառուցվել Կովկասի ամենամեծ մզկիթը, որի ճարտարապետությունը համատեղում է հին քրիստոնեական խաչքարերի դիզայնը իսլամական գեղագրության հետ…․ Հայաստանն այժմ կամուրջ է իսլամական աշխարհի և Արևմուտքի միջև: Հայաստանի մահմեդական դիվանագետները նստած են եվրոպական բանակցությունների սեղանի շուրջ:

Նրանք խոսում են հինգ լեզվով, մեջբերելով ալ-Ղազալիին [11-րդ դարի պարսիկ մուսուլման մտավորական] և Շեքսպիրին մի նախադասության մեջ: Նրանց հարգում են, քանի որ նրանք երկու աշխարհների հայելին են: Այս երկիրը կենդանի ապացույցն է, որ ինքնությունները կարող են զարգանալ՝ առանց կորցնելու իրենց արմատները, և որ հավատքը կարող է փոխվել՝ առանց սպանելու մշակույթը: Համալսարաններում հայ մտավորականները ուսումնասիրում են երկու մեծ ժառանգություն՝ Աստվածաշունչը և Ղուրանը, խաչը և մահիկը, ոչ թե որպես հակամարտության խորհրդանիշներ, այլ որպես իրենց պատմության երկու կողմեր: Ազգը մեծ է դառնում ոչ թե այն պատճառով, որ քրիստոնյա է կամ մահմեդական: Այսօր, այդ այլընտրանքային Հայաստանում, աղոթքի կոչը դեռևս արձագանքում է մզկիթների մինարեթներից, որոնք նախկինում եկեղեցու զանգակատներ էին:

Երեխաները դեռևս պարում են ժողովրդական պարեր՝ երգելով իրենց նախնիների երգերը, այժմ՝ Աստծուն փառաբանող տողերով»: Այնուհետև պատմողը ներկայացնում է մի երևակայական անձնավորության, որին անվանում է «Հարութ»։ «Մի օր Հարութը հարցնում է. «Մայրիկ, ինչո՞ւ մեր տանը խաչի նկար կա։ Մի՞թե մենք մուսուլմաններ չենք»։ Նրա մայրը մի րոպե լռեց, ապա հանգիստ պատասխանեց. «Որովհետև դա մեր էության մի մասն է, որդի՛ս։ Մենք քրիստոնյա էինք, հետո մուսուլման դարձանք, բայց մի բան երբեք չի փոխվում՝ մենք միշտ հայ ենք»։

Տեսանյութը շարունակվում է. «Դպրոցում Հարութը սովորում է կարդալ Ղուրան, ինչպես նաև ծանոթանում է հին հայկական այբուբենին։ Նրա փոքրիկ գրադարանում կան հին կաշվե կազմով Ղուրաններ և Աստվածաշունչ գրաբարով, որոնք երկուսն էլ ժառանգել է իր տատիկից, որը միանձնուհի էր մինչև իսլամ ընդունելը։ Երբ գալիս է բերքահավաքի տոնը, ընտանիքները հավաքվում են քաղաքի հրապարակում, մայրերը լավաշ ու տոլմա են հյուրասիրում, մինչ երեխաները քոչարի են պարում զուռնայի և դավուլի [դհոլ] նվագակցությամբ։

Մզկիթի իմամը և հին եկեղեցու պահապանը կանգնած են կողք կողքի՝ ողջունելով լեռնային գյուղերից եկած մարդկանց»։ «Դպրոցից դուրս նոր շենքերը կանգնած են կողք կողքի՝ հին ավերակների հարևանությամբ։

Օսմանյան ոճի կամարներով մզկիթը գտնվում էր հայկական եկեղեցու կողքին՝ իր յուրահատուկ կոնաձև տանիքով։ Աղոթքի կոչն արձագանքում էր օդում, բայց զանգերը, որոնք դեռևս հնչում էին հատուկ առիթներով՝ ի պատիվ, և ոչ թե հարության համար։ Հայաստանի նոր կառավարությունն ստեղծել է անկողմնակալ պատմության ուսումնական ծրագիր։ Ազգային թանգարանը ցուցադրում է ինչպես քրիստոնյա նահատակների, այնպես էլ տարածաշրջանում իսլամի վաղ տարածողների պատմությունները. մի սենյակում՝ Հիսուսի հին սրբապատկեր, մյուսում՝ 16-րդ դարի պատռված աղոթքի գորգ։

Մեջտեղում գրված է.

«Ահա թե որտեղ վերքերը և սերը սովորում են լինել համակեցության մեջ»»։ Պետք է կոչ անել YouTube-ին ջնջել այս երկու հորինված տեսանյութերը՝ կանխելու դիտողների մոլորեցումը, որոնք անտեղյակ են Հայաստանի մշակույթի և կրոնի վերաբերյալ իրական փաստերին։

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արմեն
Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը հիմնված է փոխվստահության վրա. ԱԽ քարտուղար
Սամվել
Այս ապիկարներից ժառանգում ենք կորսված հայրենիք, Բաքվի կողմից օկուպացված տարածքներ․ Սամվել Կարապետյան
Եկեղեցի
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի իշխանությունների կողմից Մայր տաճարի ոչնչացումը․ ՀՅԴ
Լիբանան
Իսրայելի հարվածներից Լիբանանի հարավում լրագրող է զոհվել
Վարդան
Մենք՝ որպես ազգ և պետություն, չենք ցանկանում առերեսվել այն իրականությանը, որ բարբարոսները հասկանում են միայն մեկ լեզու` ուժի լեզուն. Ոսկանյան
Սերժ
Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել. Սերժ Սարգսյանի ուղերձը
ԵԽ
ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար
Սենոր
Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան
Եկեղեցի
Ստեփանակերտի Ս. Աստվածամոր մայր տաճարի ավերումը մշակութային արժեքների պաշտպանվածության խախտում է
Փեզեշքիան
Փեզեշքիանը նշել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հիմնական խոչընդոտները
Պեսկով
Մոսկվան Կիևի կողմից հակամարտության կարգավորման քաղաքական կամք չի տեսնում. Պեսկով
Երթ
Ստամբուլում այս տարի ևս արգելվել է ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումը
Եկեղեցի
Բաքվի ահաբեկչական ռեժիմը հողին է հավասարեցնում հայկական քրիստոնեական ժառանգությունը․ հայտարարություն
Ուիթքոֆ
Մենք Հայաստան-Ադրբեջան գործարքը կնքեցինք 6 շաբաթում. նրանք պատերազմnւմ էին 37 տարի. Ուիթքոֆ
Պուտին
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած վայրում, բացի Մոսկվայից և Մինսկից․ ԱԳՆ
Դրոշ
Իսրայելը փորձում է թշնամանք սերմանել Թեհրանի և Բաքվի միջև. Բաքվում Իրանի դեսպանություն
Իրան
Իրանը չի ճանաչում Վաշինգտոնի կողմից հրադադարի երկարաձգումը և կգործի իր շահերին համապատասխան․ IRIB
ՊՆ
Թուրքիայի ՊՆ-ի ուղղաթիռ է կործանվել
Թրամփ
ԱՄՆ-ն կերկարաձգի Իրանի հետ հրադադարը. Թրամփը մտափոխվել է
Անահիտ
ՀՀ ՄԻՊ-ը ազատությունից զրկման վայրերում մշտադիտարկման այցեր իրականացնելու իրավասություն ունի բացառապես ՀՀ-ում․ ՄԻՊ-ը՝ Ռուբեն Վարդանյանին
Եկեղեցի
Պաշտոնական Բաքուն և Հայաստանը՝ անասելի սինխրոն․ Լիլիթ Գալստյան
Վարդան
Իրան-ԱՄՆ բանակցությունների այլընտրանքը կարող է լինել պատերազմի վերսկսումը. իրանագետ
Վենս
Վենսը չի այցելի Իսլամաբադ, որտեղ պետք է գլխավորեր ԱՄՆ պատվիրակությունը Իրանի հետ բանակցություններում
Իրան
Իրանը վաղը չի մասնակցի Իսլամաբադի բանակցություններին. Tasnim
Մակրոն
Մակրոնը մայիսի 5-ին կժամանի Հայաստան
Կաց
«Հեզբոլլահի» առաջնորդը «կվճարի իր գլխով» Իսրայելի դեմ հարձակումների համար. Կաց
Վանք
Ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին
Կայա
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը չափազանց կարևոր է ԵՄ-ի համար․ Կալլաս
Զելենսկի
Իրանում պատերազմը հզորացնում է Ռուսաստանին. Զելենսկի
Զինվոր
Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի