Submitted by H.Aslanyan on
Արմեն

Զինծառայության ժամկետի կրճատումը ոչ այնքան նախընտրական քարոզարշավ է, որքան հերթական խոշորագույն զիջումն Ադրբեջանին. Արմեն Այվազյան

 Երեկ Փաշինյանը հայտարարեց, որ 2026 թվականի հունվարի 1-ից զինվորական ծառայության ժամկետը կրճատվում է՝ դառնալով 1,5 տարի։

Քաղաքական պատճառներից բացի, միգուցե Փաշինյանն իր այս հայտարարությամբ շոյում է բազմահազար ականջներ՝ մեր վարչապետը մտածում է մեր տղաների մասին, 2 տարվա փոխարեն՝ բանակում ծառայելը դարձնում է 1,5 տարի։ Առջևում էլ ընտրություններ են, պետք է սիրաշահել ընտրազանգվածին։

Քաղաքագիտության դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը զինվորական ծառայության ժամկետի կրճատումը դիտում է ոչ այնքան նախընտրական քարոզարշավ, որքան  հերթական խոշորագույն զիջումն  Ադրբեջանին։

Այդ քայլով կրճատվում է հայ զինվորների թվաքանակը, պակասելու է Հայոց բանակի մարտունակության մակարդակը։

«Նրանք, ովքեր 1,5 տարի հետո զինվորական հմտություններ են ձեռք բերելու, վերադառնալու են տուն։ Պայմանագրային զինծառայողները չեն կարող խնդիրը լուծել, որովհետև բանակում մեծ թվով պայմանագրայիններ չեն ներգրավվում, իսկ մենք կանգնած ենք ցեղասպանության վտանգի առաջ, ուստի՝ մեծաթիվ բանակի կարիք ունենք»,- պնդում է քաղաքագետը, որը տասնամյակներ շարունակ ուսումնասիրել է տարբեր դարաշրջաններում հայոց բանակի կազմավորման պատմությունը, հանգամանքները։ Պատմական ապացույցները բազմաթիվ են՝ եթե ունես մեծաթիվ զինվորներ ու հզոր բանակ, քեզ հետ հաշվի են նստում, քեզնից վախենում են։

Արմեն Այվազյանը բերում է Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի օրինակները։

«Անգամ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի  նման պետությունները, որոնք վաղուց անցել էին  պայմանագրային ծառայության, այսօր մտադիր են զորակոչը վերականգնել, որովհետև կանգնած են մեծ պատերազմների առաջ։ 

Ալիևն այսօր հայտարարել է, թե թույլ է տալիս, որ Ադրբեջանի տարածքով հայկական բեռներ անցնեն։ Զինծառայության  կրճատման մասին Փաշինյանի հայտարարությունը համընկնում է Ալիևի հայտարարության հետ։ Այն, որ իբր խաղաղություն է հաստատված, մեծ սուտ է»,- վստահեցնում է Արմեն Այվազյանը։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արմեն
Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը հիմնված է փոխվստահության վրա. ԱԽ քարտուղար
Սամվել
Այս ապիկարներից ժառանգում ենք կորսված հայրենիք, Բաքվի կողմից օկուպացված տարածքներ․ Սամվել Կարապետյան
Եկեղեցի
Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի իշխանությունների կողմից Մայր տաճարի ոչնչացումը․ ՀՅԴ
Լիբանան
Իսրայելի հարվածներից Լիբանանի հարավում լրագրող է զոհվել
Վարդան
Մենք՝ որպես ազգ և պետություն, չենք ցանկանում առերեսվել այն իրականությանը, որ բարբարոսները հասկանում են միայն մեկ լեզու` ուժի լեզուն. Ոսկանյան
Սերժ
Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել. Սերժ Սարգսյանի ուղերձը
ԵԽ
ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար
Սենոր
Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան
Եկեղեցի
Ստեփանակերտի Ս. Աստվածամոր մայր տաճարի ավերումը մշակութային արժեքների պաշտպանվածության խախտում է
Փեզեշքիան
Փեզեշքիանը նշել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների հիմնական խոչընդոտները
Պեսկով
Մոսկվան Կիևի կողմից հակամարտության կարգավորման քաղաքական կամք չի տեսնում. Պեսկով
Երթ
Ստամբուլում այս տարի ևս արգելվել է ապրիլի 24-ի հիշատակի միջոցառումը
Եկեղեցի
Բաքվի ահաբեկչական ռեժիմը հողին է հավասարեցնում հայկական քրիստոնեական ժառանգությունը․ հայտարարություն
Ուիթքոֆ
Մենք Հայաստան-Ադրբեջան գործարքը կնքեցինք 6 շաբաթում. նրանք պատերազմnւմ էին 37 տարի. Ուիթքոֆ
Պուտին
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած վայրում, բացի Մոսկվայից և Մինսկից․ ԱԳՆ
Դրոշ
Իսրայելը փորձում է թշնամանք սերմանել Թեհրանի և Բաքվի միջև. Բաքվում Իրանի դեսպանություն
Իրան
Իրանը չի ճանաչում Վաշինգտոնի կողմից հրադադարի երկարաձգումը և կգործի իր շահերին համապատասխան․ IRIB
ՊՆ
Թուրքիայի ՊՆ-ի ուղղաթիռ է կործանվել
Թրամփ
ԱՄՆ-ն կերկարաձգի Իրանի հետ հրադադարը. Թրամփը մտափոխվել է
Անահիտ
ՀՀ ՄԻՊ-ը ազատությունից զրկման վայրերում մշտադիտարկման այցեր իրականացնելու իրավասություն ունի բացառապես ՀՀ-ում․ ՄԻՊ-ը՝ Ռուբեն Վարդանյանին
Եկեղեցի
Պաշտոնական Բաքուն և Հայաստանը՝ անասելի սինխրոն․ Լիլիթ Գալստյան
Վարդան
Իրան-ԱՄՆ բանակցությունների այլընտրանքը կարող է լինել պատերազմի վերսկսումը. իրանագետ
Վենս
Վենսը չի այցելի Իսլամաբադ, որտեղ պետք է գլխավորեր ԱՄՆ պատվիրակությունը Իրանի հետ բանակցություններում
Իրան
Իրանը վաղը չի մասնակցի Իսլամաբադի բանակցություններին. Tasnim
Մակրոն
Մակրոնը մայիսի 5-ին կժամանի Հայաստան
Կաց
«Հեզբոլլահի» առաջնորդը «կվճարի իր գլխով» Իսրայելի դեմ հարձակումների համար. Կաց
Վանք
Ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը ոչնչացրել է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին
Կայա
Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը չափազանց կարևոր է ԵՄ-ի համար․ Կալլաս
Զելենսկի
Իրանում պատերազմը հզորացնում է Ռուսաստանին. Զելենսկի
Զինվոր
Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի