ՀՀ և Ադրբեջանի ղեկավարները կեզրափակեն խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքը, ինչը ԱՄՆ-ին հնարավորություն կտա Հվ. Կովկասում կարևորագույն տարանցիկ միջանցք զարգացնելու
Ըստ Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլիի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախատեսում է ուրբաթ Սպիտակ տանը հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին, որտեղ, ինչպես սպասվում է, նրանք կեզրափակեն խաղաղության համաձայնագրի վրա աշխատանքը։
Դա Միացյալ Նահանգներին բացառիկ հնարավորություն կտա Հարավային Կովկասում կարևորագույն տարանցիկ միջանցք զարգացնելու համար, որը կկոչվի Թրամփի պատվին։
«Դա կապահովի երկու երկրների միջև անարգել տեղաշարժ՝ հարգելով Հայաստանի և նրա ժողովրդի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ըստ CNN-ի՝ հայտարարել է Քելլին։
Վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է, որ նախագիծը կգտնվի Հայաստանի իրավասության ներքո, իսկ Միացյալ Նահանգները վարձակալության կտա հողը շինարարության և կառավարման համար պատասխանատու կոնսորցիումին։
«Աշխատանքային խմբերը անմիջապես կսկսեն աշխատանքը՝ առաջիկա ամիսներին ճանապարհային քարտեզը լիարժեք իրականացնելու համար։ Խաղաղության այս ուղին ապահովելով՝ մենք բացահայտում ենք Հարավային Կովկասի առևտրի, տարանցման և էներգետիկ հոսքերի հսկայական ներուժը»,- հավելել է պաշտոնյան։
«Նախագահ Թրամփը կստորագրի համաձայնագրեր և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հետ, որոնք նոր հնարավորություններ կբացեն մեր հարաբերությունների համար յուրաքանչյուր երկրի և տարածաշրջանի հետ և օգուտ կբերեն ամերիկյան բիզնեսին»,- նշել է Քելլին։
Add new comment