Submitted by H.Aslanyan on
Նիկոլ

Ամերիկյան կողմի հետ առաջիկայում նախատեսվում են քննարկումներ, այդ թվում՝ «Թրամփի ուղու» կյանքի կոչման ուղղությամբ․ ԱԳՆ

Ամերիկյան կողմի հետ առաջիկայում նախատեսվում են քննարկումներ, այդ թվում՝ «Թրամփի ուղու» կյանքի կոչման ուղղությամբ,- այս մասին «Ազատությանը» հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

Գերատեսչության խոսնակի փոխանցմամբ՝ ԱՄՆ գործընկերների՝ Երևան այցի, քննարկումների մասին հընթացս կտեղեկացվի:

Մինչ օրս, դեռ պարզ չեն «Թրամփի ուղի» անունը ստացած ճանապարհի դետալները, ավելին՝ թեև անձամբ ԱՄՆ նախագահն էր խոսել 99 տարով ամերիկյան մասնակցության մասին, վարչապետ Փաշինյանը և արտգործնախարարն ավելի ուշ պնդել էին, թե 99 տարվա մասին պայմանավորվածություն չկա: Իր վերջին ճեպազրույցում վարչապետ Փաշինյանն ասել էր՝ Վաշինգտոնում ամրագրված պայմանավորվածությունների շուրջ քննարկումները կսկսեն սեպտեմբերից թե՛ ամերիկյան, թե՛ ադրբեջանական կողմերի հետ:

Add new comment