Submitted by H.Aslanyan on
HOP

Ռուսական ՀՕՊ համակարգերը մեկ գիշերվա ընթացքում 184 ուկրաինական ԱԹՍ են խոցել

Ռուսական ՀՕՊ ուժերը մեկ գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 184 ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Հիմնական մասը խոցվել է Կուրսկի մարզի տարածքում՝ 62 ԱԹՍ։ Եվս 31-ը՝ Բելգորոդի մարզի տարածքում, 30-ը՝ Նիժնի Նովգորոդի, 18-ը՝ Վորոնեժի մարզի տարածքներում, 13-ը՝ Սև ծովի ջրատարածքում, վեցը՝ Լիպեցկի մարզի, հինգը՝ Կալուգայի մարզի տարածքում, չորսը՝ Տուլայի, երեքական՝ Ռոստովի և Ռյազանի, երկուական՝ Բրյանսկի և Օրյոլի մարզերի, մեկը՝ Վոլոգոդայի մարզի տարածքում, ինչպես նաև երկուական՝ Ղրիմի և Մոսկվայի տարածաշրջանների տարածքում, ընդ որում դրոններից մեկը թռչում էր դեպի մայրաքաղաք։

Ի պատասխան քաղաքացիական ենթակառուցվածքների վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների՝ ռուսական զորքերը օդային, ծովային և ցամաքային տեղակայման բարձր ճշգրտության զենքերով, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցնում բացառապես ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի ռազմական օբյեկտներին և ձեռնարկություններին:

Add new comment