Submitted by H.Aslanyan on
Գազա

Գազայում հրադադարի պահպանմանը կհետևի 200 ամերիկացի զինծառայող. Սպիտակ տուն

Մերձավոր Արևելքում արդեն տեղակայված ամերիկյան զորքերը միջազգային առաքելության շրջանակում կհետևեն Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի պահպանմանը։

Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

Պաշտոնյան հերքել է լրատվամիջոցներում տարածված այն տեղեկությունները, թե ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում 200 զինծառայողի։ 

«Սա ճիշտ  չէ, և կտրված է համատեքստից, – գրել է նա X-ում։ – Թույլ տվեք հստակեցնել. ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունում (խմբ.՝ գործողությունների տարածքը հիմնականում ներառում է Մերձավոր Արևելքը և Հյուսիսային Աֆրիկան) արդեն տեղակայված մինչև 200 ամերիկացի զինծառայողներ կհսկեն Իսրայելում խաղաղության համաձայնագրի պահպանումը և կհամագործակցեն այնտեղ տեղակայված այլ միջազգային ուժերի հետ»։

Add new comment