Submitted by H.Aslanyan on
Լեհաստան

Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետը չի բացառել իր երկրի վրա զինված հարձակման վտանգը

Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վեսլավ Կուկուլան հայտարարել է, որ երկրի վրա հավանաբար զինված հարձակում է նախապատրաստվում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Rzecz pospolita» պարբերականը։

Կուկուլան այս գնահատականը ներկայացրել է՝ արձագանքելով ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթի այն հայտարարությանը, թե աշխարհը գտնվում է մի իրավիճակի մեջ, որն իր բնույթով հիշեցնում է 1939 և 1981 թվականները։

«Դա շատ լավ համեմատություն է, քանի որ այսօր ամեն ինչ կախված է մեր դիրքորոշումից՝ կկարողանա՞նք զսպել հակառակորդին, թե՞ հակառակը՝ կմղենք նրան ագրեսիայի»,– նշել է Կուկուլան։

Add new comment