Submitted by H.Aslanyan on
Նուբար

Սա ծաղր է. շարունակելու եմ պայքարը Ռուբենի ազատ արձակման համար․ Նուբար Աֆեյան

Ադրբեջանում՝ Բաքվի բանտում ապօրինի պահվող՝ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընկեր ու գործընկեր Նուբար Աֆեյանը X -ի իր էջում գրել է Բաքվի ռազմական դատարանի «դատավճռի» մասին՝ նշելով, որ դա ծաղր է։

«Իմացա, որ իմ վաղեմի ընկերը և բարեգործության ոլորտի գործընկեր Ռուբեն Վարդանյանը, որն անարդարացիորեն բանտարկվել էր Լեռնային Ղարաբաղում (Արցախ) Հայաստանի ինքնիշխանության և անվտանգության պաշտպանության համար, 20 տարվա ազատազրկման է դատապարտվել Ադրբեջանում իր գերեվարողների կողմից։

Սա ծաղր է։

Սա ծիծաղելի է։

Աշխարհի բոլոր ծայրերում գտնվողները, որոնք հավատում են խաղաղությանը և արդարադատությանը, պարկեշտությանը և արդարությանը, պետք է շարունակեն պայքարել նրա ազատ արձակման համար, ինչպես ես կանեմ։ Ռուբենի ընտանիքն ամենալավն ասաց. այս դատավճիռը դատավճիռ է հայ ժողովրդի դեմ որպես ամբողջություն»,- գրել է նա։

Add new comment