Ուկրաինան կտրականապես դեմ է նահանջել այն տարածքներից, որոնք Ռուսաստանին չի հաջողվել գրավել. Զելենսկի
Ուկրաինան կտրականապես դեմ է նահանջել ռազմավարական նշանակություն ունեցող այն տարածքներից, որոնք Ռուսաստանին չի հաջողվել գրավել՝ չնայած տասնյակ հազարավոր զինվորների զոհաբերմանը: BBC-ին տված հարցազրույցի ժամանակ այս մասին ասել է Զելենսկին:
«Ես դրան այլ կերպ եմ նայում։ Չեմ նայում պարզապես որպես հողի։ Ես դա համարում եմ դավաճանություն, մեր դիրքերի թուլացում, ասես այնտեղ ապրող մեր հարյուր հազարավոր մարդկանց բախտի քմահաճույքին թողնենք։ Ահա թե ինչպես եմ ես դա տեսնում։ Եվ ես համոզված եմ, որ այդ նահանջը կպառակտի մեր հասարակությունը», ասել է նախագահը:
Add new comment