Submitted by Անի Երյան on
Իրանական անօդաչուների հարձակումներն Ադրբեջանի վրա մեծացնում են լարվածությունը տարածաշրջանում

Իրանական անօդաչուների հարձակումներն Ադրբեջանի վրա մեծացնում են լարվածությունը տարածաշրջանում․ Բայրամով

Իրանական անօդաչուների հարձակումներն Ադրբեջանի վրա մեծացնում են լարվածությունը տարածաշրջանում: Մարտի 5-ին Ուզբեկստանի ԱԳ նախարար Բախտիյոր Սաիդովի հետ հեռախոսազրույցի ժամանակ այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը, հայտնում է ադրբեջանական apa.az պարեբրականը։


Ջեյհուն Բայրամովը զրուցակցին մանրամասն տեղեկություններ է հայտնել տեղի ունեցածի վերաբերյալ։ Նա հայտարարել է, որ Ադրբեջանի դեմ իրականացված այս գործողությունը միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների կոպիտ խախտում է և անմիջականորեն նպաստում է տարածաշրջանում լարվածության մեծացմանը։

Ադրբեջանական կողմը նաև տեղեկացրել է, որ Իրանից պահանջում է սեղմ ժամկետներում պարզաբանել հարձակման հանգամանքները, տալ համապատասխան բացատրություններ և ձեռնարկել անհրաժեշտ անհապաղ միջոցներ՝ հետագայում նմանատիպ դեպքերի կրկնությունը բացառելու համար։


Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին ադրբեջանական AnewZ հեռուստաալիքին տված հարցազրույցում հերքել է Նախիջևանի ուղղությամբ իրանական ԱԹՍ-ների հարձակման մասին տեղեկությունները

 

 

 

Add new comment