Submitted by Անի Երյան on
Նավթի համաշխարհային գները նվազել են 9-10%-ի սահմաններում. Brent ապրանքանիշի մեկ բարելի արժեքը իջել է 100 դոլարից այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարեց Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին ԱՄՆ-ի հարվածների հետաձգման մասին, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:  Երևանի ժամանակով ժամը 15:16-ի դրությամբ Brent նավթի հունիսյան ֆյուչերսների գինը նվազել է 8,69%-ով՝ հասնելով 97,16 դոլարի՝ մեկ բարելի դիմաց. սակագները 100 դոլարից ցածր են իջել առաջին անգամ մարտի 19-ից ի վեր: Նույն ժամանակահատվածում WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչեր

Brent տեսակի նավթի գինը նվազել է Իրանին hարվածելու հետաձգման մասին Թրամփի հայտարարությունից հետո

Նավթի համաշխարհային գները նվազել են 9-10%-ի սահմաններում. Brent ապրանքանիշի մեկ բարելի արժեքը իջել է 100 դոլարից այն բանից հետո, երբ Թրամփը հայտարարեց Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին ԱՄՆ-ի հարվածների հետաձգման մասին: Հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Երևանի ժամանակով ժամը 15:16-ի դրությամբ Brent նավթի հունիսյան ֆյուչերսների գինը նվազել է 8,69%-ով՝ հասնելով 97,16 դոլարի՝ մեկ բարելի դիմաց. սակագները 100 դոլարից ցածր են իջել առաջին անգամ մարտի 19-ից ի վեր: Նույն ժամանակահատվածում WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները էժանացել են 9,93%-ով՝ հասնելով 88,48 դոլարի:

Հիշեցնենք, որ ավելի վաղ  Թրամփը հայտարարել էր, ԱՄՆ-ը և Իրանը շատ լավ և արդյունավետ բանակցություններ են վարել Մերձավոր Արևելքում իրենց թշնшմանքի ամբողջական և լիակատար կարգավորման շուրջ և հիմնվելով այդ խորը, մանրամասն և կառուցողական խոսակցությունների վրա, հանձնարարել է Պենտագոնին հինգ օրով հետաձգել ԱՄՆ ուժերի հարվածները իրանական էլեկտրակայաններին և էներգետիկ ենթակառուցվածքներին:

Add new comment