Submitted by H.Aslanyan on
Եսայի

Մայր Աթոռը դիմել է ՊՆ-ին՝ առաջարկելով քննարկել բանակում հոգևոր ծառայության թեման, պատասխան չկա

Ինչպես հայտնի է, սույն թվականի փետրվարի 1-ից, ՀՀ Պաշտպանության նախարարի որոշմամբ, դադարեցվեց ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից նշանակված գնդերեցների գործունեությունը։ Որպես պատճառաբանություն նշվեց հոգևոր ծառայության կազմակերպման ձևաչափը վերանայելու նպատակը։ 24News-ը հարց ուղղեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգին, թե արդյո՞ք Էջմիածինը մասնակցում է այդ նոր ձևաչափի մշակման գործընթացին, և ինչպես է պատկերացնում հոգևոր ծառայության ապագան։

«Նախարարի հիշյալ միակողմանի որոշումը ոչ միայն հակասում է «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հարաբերությունների մասին» օրենքի դրույթներին և Կառավարության համապատասխան որոշմանը, այլև պարունակում է բանակում հոգևոր ծառայության հետագա ձևաչափի վերաբերյալ անորոշ և ոչ հստակ ձևակերպումներ, որոնք կարիք ունեն պարզաբանման։

Կարևորելով գնդերեցների ծառայությունը բանակում՝ հոգևոր-բարոյական առողջ մթնոլորտի ձևավորման, մեր զինվորականների հավատքի, հայրենիքի նկատմամբ պատասխանատվության գիտակցության և ոգու զորացման գործում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դեռևս փետրվարի 3-ին գրությամբ դիմել է ՀՀ Պաշտպանության նախարարին՝առաջարկելով նախարարության կողմից նշանակված ներկայացուցչի կամ հանձնախմբի հետ համապարփակ քննարկում կազմակերպել՝ ԶՈւ հոգևոր ծառայության ապագային առնչվող հարցերի շուրջ։ Սակայն, ցավով պետք է նշեմ, որ առ այսօր Պաշտպանության նախարարությունից որևէ արձագանք չի ստացվել», – մեզ հետ զրույցում նշեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։

Add new comment