Իրանից արձակված և Թուրքիայի օդային տարածք մտած բալիստիկ զինամթերքը չեզոքացվել է ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության միջոցների կողմից․ Թուրքիայի ՊՆ
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Իրանից արձակված զինամթերքի չեզոքացման մասին։
«Բալիստիկ զինամթերքը, որը, ինչպես պարզվել է, արձակվել է Իրանից և մտել է Թուրքիայի օդային տարածք, չեզոքացվել է Միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության ուժերի կողմից», - ասվում է նախարարության հայտարարության մեջ։
Add new comment