Submitted by Նատալի Մկրտչյան on
ՌԴ

ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի տարածքում ոչնչացրել են 42 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ

ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի տարածքում ոչնչացրել են 42 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ

Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը որսացել և ոչնչացրել են 42 ուկրաինական անօդաչու թռչող սարք, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Անցած գիշերը՝ մարտի 31-ի, ժամը 20:00-ից (Մոսկվայի ժամանակով) մինչև ապրիլի 1-ի, ժամը 07:00-ը, ՀՕՊ տագնապի համակարգերը որսացել և ոչնչացրել են 42 ուկրաինական անշարժ թևերով անօդաչու թռչող սարք՝ 30-ը՝ Ռոստովի մարզում, երեքը՝ Ղրիմի Հանրապետության վրա, երկուականը՝ Կրասնոդարի երկրամասում, Ազովի ծովում և Սև ծովում, և մեկական ԱԹՍ է ոչնչացվել Բելգորոդի, Կուրսկի և Ստավրոպոլի երկրամասերում», - ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Add new comment