Submitted by H.Aslanyan on
Մոջթաբա

Այաթոլլահ Խամենեիի նամակը Հեզբոլլահին. Իրանը կշարունակի աջակցություն ցուցաբերել Իսրայելի և ԱՄՆ–ի դեմ դիմադրությանը

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Մոջթաբա Խամենեին նամակ է հղել Հեզբոլլահի գլխավոր քարտուղար շեյխ Նաիմ Քասեմին՝ խոստանալով Իսլամական Հանրապետության շարունակական աջակցությունը դիմադրությանը «ամերիկա-սիոնիստական թշնամու դեմ», հաղորդում է Press TV-ն։

«Իսլամական Հանրապետության քաղաքականությունը մնում է սիոնիստ և ամերիկյան թշնամու դեմ դիմադրությանը անընդհատ աջակցելը», - հայտարարել է Հեզբոլլահը՝ մեկնաբանելով այաթոլլահ Մոջթաբա Խամենեիի կողմից շեյխ Քասեմին փոխանցված ուղերձը։

Իրանի գերագույն առաջնորդը իր ուղերձում նշել է, որ այս քաղաքականությունը հիմնված է Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի և Հեզբոլլահի գլխավոր քարտուղար սեյեդ Հասան Նասրալլահի կողմից որդեգրված ուղու վրա։

Իր ուղերձում այաթոլլահ Մոջթաբա Խամենեին ընդգծել է, որ «Իսլամական Ումմայի (ազգի) ամենավատ թշնամիների՝ Միացյալ Նահանգների և սիոնիստական ռեժիմի դեմ պայքարում կայունությունն ու անսասանությունը նահատակ իմամի ամենաակնառու հատկանիշներից էին», նկատի ունենալով այաթոլլահ Խամենեին։

Add new comment