Submitted by Անի Երյան on
Դուք եք ձեր զինվորներին գերեզման տանում, այլ ոչ թե Իրանը: Այս մասին X-ի իր էջում գրել է ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի հրամանատար Սեյեդ Մայիդ Մուսավին՝ պատասխանելով ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթին, որը X-ի իր էջում գրել էր «վերադարձ քարե դար»՝ նկատի ունենալով Թրամփի ավելի վաղ հնչեցրած արտահայտությունը։   «Դուք եք ձեր զինվորներին գերեզման տանում, այլ ոչ թե Իրանը, որը, ըստ ձեզ, պետք է վերադառնա քարի դար։ Հոլիվուդյան պատրանքներն այնքան են թունավորել ձեր մտածողությունը, որ ունենալով ընդամենը 250 տարվա համեստ պատմու

Դուք եք ձեր զինվորներին գերեզմшն տանում, այլ ոչ թե Իրանը. ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի հրամանատար

Դուք եք ձեր զինվորներին գերեզման տանում, այլ ոչ թե Իրանը: Այս մասին X-ի իր էջում գրել է ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի հրամանատար Սեյեդ Մայիդ Մուսավին՝ պատասխանելով ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթին, որը X-ի իր էջում գրել էր «վերադարձ քարե դար»՝ նկատի ունենալով Թրամփի ավելի վաղ հնչեցրած արտահայտությունը։

 

«Դուք եք ձեր զինվորներին գերեզման տանում, այլ ոչ թե Իրանը, որը, ըստ ձեզ, պետք է վերադառնա քարի դար։ Հոլիվուդյան պատրանքներն այնքան են թունավորել ձեր մտածողությունը, որ ունենալով ընդամենը 250 տարվա համեստ պատմություն՝ դուք սպառնում եք մի քաղաքակրթության, որն ավելի քան 6000 տարեկան է»,- գրել է Սեյեդ Մայիդ Մուսավին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ առաջիկա 2–3 շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ը նոր հզորագույն հարվածներ կհասցնի Իրանին և իրանական վարչակարգին կքշի քարի դար, որտեղ և նրա տեղն է։

Add new comment