Submitted by Անի Երյան on
Պաշտոնական Բաքվի կողմից հնչեցվող «խաղաղության» թեզը շարունակում է մնալ ոչ այնքան իրականության արտացոլում, որքան քաղաքական նարատիվի մի մաս՝ ուղղված թե՛ արտաքին լսարանին, թե՛ ներքին սպառմանը։

Այսօր Հարավային Կովկասն արդեն վերածվում է խաղաղության, անվտանգության և համագործակցության կենտրոնի. Ալիև

Այսօր Հարավային Կովկասն արդեն վերածվում է խաղաղության, անվտանգության և համագործակցության կենտրոնի։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Այս մասին հայտարարել Է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:

«Այստեղ ցանկանում եմ նշել նաև Վրաստանի դերը։ Վրաստանի վարչապետը նշել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության այս ոլորտում կարևոր է նաև առևտուրը։ Այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև առևտուրն իրականացվում է Վրաստանի տարածքով։ Դրա համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Վրաստանին»,-ասել է Ալիևը:

Պաշտոնական Բաքվի կողմից հնչեցվող «խաղաղության» թեզը շարունակում է մնալ ոչ այնքան իրականության արտացոլում, որքան քաղաքական նարատիվի մի մաս՝ ուղղված թե՛ արտաքին, թե՛ ներքին լսարանին:

 

 

Add new comment