Submitted by H.Aslanyan on
Կարս

Ադրբեջանական զինվորները մեկնել են Թուրքիա` զորավարժությունների

Ստամբուլում և Իզմիրում անցկացվող EFES-2026 բազմազգ զորավարժություններին մասնակցող Ադրբեջանի զինծառայողների խումբը մեկնել է Թուրքիա, հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Ադրբեջանցի զինծառայողներին դիմավորել են թուրքական Չիղլի ավիաբազայում։

«EFES-2026 բազմազգ զորավարժությունների հիմնական նպատակն է ամրապնդել մասնակից երկրների ստորաբաժանումների միջև համակարգումը խոշորամասշտաբ գործողությունների ժամանակ, բարելավել մարտական պատրաստվածությունը և կատարելագործել զինծառայողների գործնական հմտությունները», - հայտարարել է պաշտպանության նախարարությունը։

 

Add new comment