Submitted by Անի Երյան on
ԱՄՆ-ն առաջարկել է բանակցություններ վարել Իրանի հետ, և Թեհրանն այժմ քննարկում է այդ հնարավորությունը․ Արաղչի

ԱՄՆ-ն առաջարկել է բանակցություններ վարել Իրանի հետ, և Թեհրանն այժմ քննարկում է այդ հնարավորությունը․ Արաղչի

Պատերազմում ակնհայտ դարձավ, որ Իրանն ունի հիանալի ընկերներ և դաշնակիցներ, որոնցից մեկն էլ Ռուսաստանն է: Այս մասին ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

«ԱՄՆ-ն առաջարկել է բանակցություններ վարել Իրանի հետ, և Թեհրանն այժմ քննարկում է այդ հնարավորությունը»,-նշել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Պուտինը Արաղչիի հետ հանդիպամն ժամանակ նշել է, որ անցյալ շաբաթ նամակ է ստացել Իրանի Գերագույն առաջնորդից։

«Ռուսաստանը հույս ունի, որ իրանցի ժողովուրդը կհաղթահարի այս փորձության շրջանը, և խաղաղություն կհաստատվի։ Ռուսաստանը կանի ամեն ինչ Իրանի և տարածաշրջանի մյուս երկրների շահերից ելնելով՝ Մերձավոր Արևելքում խաղաղություն հնարավորինս արագ հաստատելու համար»,-ընգծել է նախագահը։

Add new comment