Submitted by Անի Երյան on
Թուրքիան թույլտվություն չի տրամադրել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի՝ դեպի Աստանա ուղևորվող ինքնաթիռին անցնելու իր օդային տարածքով, հայտնում է քաղաքացիական ավիացիայի HavasosyalMedya լրատվական պորտալը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:  Թուրքիայի երկինքը փակ է զենք տեղափոխող բոլոր ինքնաթիռների և Իսրայելի պաշտոնական պատվիրակությունների համար, սակայն բաց է երրորդ երկրների կանոնավոր քաղաքացիական չվերթների համար. իսրայելական ավիաընկերությունները կարող են օգտագործել Թուրքիայի երկինքը տարանցիկ թռիչքների համար, ավելի վաղ Ռ

Թուրքիան չի թույլատրել Իսրայելի նախագահի ինքնաթիռի թռիչքը դեպի Աստանա իր օդային տարածքով

Թուրքիան թույլտվություն չի տրամադրել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի՝ դեպի Աստանա ուղևորվող ինքնաթիռին անցնելու իր օդային տարածքով, հայտնում է քաղաքացիական ավիացիայի HavasosyalMedya լրատվական պորտալը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Թուրքիայի երկինքը փակ է զենք տեղափոխող բոլոր ինքնաթիռների և Իսրայելի պաշտոնական պատվիրակությունների համար, սակայն բաց է երրորդ երկրների կանոնավոր քաղաքացիական չվերթների համար. իսրայելական ավիաընկերությունները կարող են օգտագործել Թուրքիայի երկինքը տարանցիկ թռիչքների համար, ավելի վաղ ՌԻԱ Նովոստի-ին հայտնել էր Անկարայում դիվանագիտական աղբյուրը:

«Անկարայի մերժման պատճառով երթուղին փոխվել է, և օդանավն անցել է Եվրոպայի և Ռուսաստանի տարածքով»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Ըստ հրատարակության տվյալների՝ ստանդարտ երթուղու դեպքում ինքնաթիռը կարող էր անցնել Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի տարածքով, ինչը զգալիորեն կրճատում է ճանապարհի ժամանակը: Երթուղու փոփոխության արդյունքում Թել Ավիվից Ղազախստանի մայրաքաղաք թռիչքը տևել է մոտ ութ ժամ:

Թուրքիան խզել է դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ Գազայում ռազմական գործողության մեկնարկից հետո: Երկրների միջև հարաբերություններն իրականացվում են միայն հատուկ ծառայությունների գծով՝ ըստ անհրաժեշտության:

Add new comment