Submitted by Անի Երյան on
https://shamshyan.com/hy/article/2026/04/29/1304384?fbclid=IwY2xjawRe7mtleHRuA2FlbQIxMQBicmlkETFrTTlRWTd1d0lwQklORWJJc3J0YwZhcHBfaWQQMjIyMDM5MTc4ODIwMDg5MgABHvxcTKJ_Sjup9R_NNhhpixxAW-YQhiHdPqXlL1YR22y8s0qZAQz3FcJ_tn5v_aem_WZVKaWUoj-UGKY8QI03xTQ

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ցանկություն է հայտնել այցելել իր ծննդավայր՝ Նոյեմբերյանի տարածաշրջանի Ջուջևան գյուղ. Shamshyan

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով այսօր՝ ապրիլի 29-ին Հայաստան ժամանած ադրբեջանական պատվիրակության ղեկավար, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը ցանկություն է հայտնել այցելել Տավուշի մարզի Նոյեմբերյան տարածաշրջանի Ջուջևան բնակավայր։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվում է, որ նա ծնվել է 1965 թվականի հունիսի 13-ին Ջուջևան գյուղում։

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, ադրբեջանական ինքնաթիռ է այսօր վայրէջք կատարել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում: Քաղավիացիայից  հայտնել էին, որ պաշտոնական պատվիրակություն է Ադրբեջանից ժամանել Հայաստան։ 

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ Ադրբեջանի պատվիրակությունը՝ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ, այցով գտնվում է Երևանում։ 
 

Add new comment