Submitted by Անի Երյան on
Մենք վերակառուցում ենք բանակ, որով ամերիկացիները կարող են հպարտանալ, այս մասին Կոնգրեսում հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։   «Ամենամեծ մարտահրավերը, ամենալուրջ հակառակորդը, որի առջև մենք կանգնած ենք այս պահին, Կոնգրեսի դեմոկրատների և որոշ հանրապետականների անխոհեմ, անզոր և պարտվողական հռետորաբանությունն է։  Հակամարտության սկսվելուց անցել է երկու ամիս՝ թույլ տվեք հիշեցնել ձեզ, ընդամենը երկու ամիս։ Թույլ տվեք հիշեցնել ձեզ. իմ սերունդը հասկանում է, թե որքան ժամանակ մենք Իրաքում էինք, որքան ժամանակ Աֆ

Մենք վերակառուցում ենք բանակ, որով ամերիկացիները կարող են հպարտանալ․ Փիթ Հեգսեթ

Մենք վերակառուցում ենք բանակ, որով ամերիկացիները կարող են հպարտանալ, այս մասին Կոնգրեսում հայտարարել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը։

 

«Ամենամեծ մարտահրավերը, ամենալուրջ հակառակորդը, որի առջև մենք կանգնած ենք այս պահին, Կոնգրեսի դեմոկրատների և որոշ հանրապետականների անխոհեմ, անզոր և պարտվողական հռետորաբանությունն է։

Հակամարտության սկսվելուց անցել է երկու ամիս՝ թույլ տվեք հիշեցնել ձեզ, ընդամենը երկու ամիս։ Թույլ տվեք հիշեցնել ձեզ. իմ սերունդը հասկանում է, թե որքան ժամանակ մենք Իրաքում էինք, որքան ժամանակ Աֆղանստանում և որքան ժամանակ Վիետնամում։

Մենք մտնում ենք ամերիկյան ժողովրդի անվտանգության համար գոյաբանական պայքարի երկրորդ ամիսը. Իրանը չի կարող ունենալ միջուկային զենք։ Մենք հպարտանում ենք այս գործողությունով», - Կոնգրեսի լսումների ժամանակ հայտարարել է Հեգսեթը։

Add new comment