Մենք պետք է աջակցենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների առաջընթացին. Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղար
Մենք պետք է աջակցենք Ադրբեջանի և Հայաստանի միջև առաջընթացին: Այս մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանում գտնվող Միջխորհրդարանական միության (ՄԽՄ) գլխավոր քարտուղար Մարտին Չունգոնգը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
«Հայաստանի և Ադրբեջանի միջև նկատվում է առևտրի և փոխգործակցության այլ ոլորտների վերականգնում: Միևնույն ժամանակ ուժեղանում է համագործակցությունը երկու երկրների գործադիր իշխանությունների մակարդակով: Այժմ ընդլայնվում է նաև Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների միջև փոխգործակցությունը:
Այն տարածաշրջանում, որտեղ շարունակվում են հակամարտությունները, մենք պետք է աջակցենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների առաջընթացին, քանի որ, մինչ տարածաշրջանի մյուս երկրներն ավելի խորն են ներքաշվում հակամարտությունների մեջ, այս երկու երկրները դուրս են գալիս դրանից՝ շարժվելով հակառակ ուղղությամբ, և մենք բարձր ենք գնահատում դա»,- նշել է Չունգոնգը:
Add new comment