Submitted by H.Aslanyan on
Լեհաստան

Լեհաստանը մտադիր է զորավարժություններ անցկացնել Հայաստանի հետ

Լեհաստանը ցանկանում է զորավարժություններ անցկացնել Հայաստանի հետ։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը` Վարշավայում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է «Sputnik Արմենիա»-ն։

Նախարարների բանակցությունների արդյունքներով Կոսինյակ-Կամիշը հայտարարել է, որ լեհական կողմը հետաքրքրված է համատեղ զորավարժություններով, ռազմական բուհերի միջև համագործակցությամբ, երկրների պաշտպանական արդյունաբերության ձեռնարկությունների միջև փորձի փոխանակմամբ:

Լեհաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն ասել է, որ նախատեսվում է նաև ռազմական կցորդի գրասենյակի բացում Վարշավայում գտնվող ՀՀ դեսպանությունում:

Add new comment