Submitted by H.Aslanyan on
Սամվել

Ոչինչ չի մոռացվելու․ Սամվել Կարապետյանը՝ Թուրքիայի հետ հարաբերությունների մասին

Թուրքիայի հետ ունենալու ենք նորմալ հարաբերություններ, բայց Հայաստանի շահերից ելնելով՝ նույնիսկ Հայաստանի գյուղացիների ու գյուղատնտեսության շահերից ելնելով․ ABC Media-ի հարցին ի պատասխան ասել է Սամվել Կարապետյանը։

«Ես շատ լավ հասկանում եմ, որ հենց բացեցինք սահմանը, մենք գյուղատնտեսություն չենք ունենալու, դրա համար դա ինձ համար չի լինելու կյանքի խնդիր, բոլորի հետ ունենալու ենք նորմալ հարաբերություններ, բայց Հայաստանի շահերից ելնելով»,- հայտնել է Սամվել Կարապետյանը։

Անդրադառնալով Ցեղասպանության ճանաչման գործընթացի մասին հարցին, Սամվել Կարապետյանը պատասխանեց․ «Ոչինչ չի մոռացվելու»։

 

 

 

Add new comment