Submitted by H.Aslanyan on
Թրամփ

Թրամփն ու Սի Ծինփինը Պեկինում կքննարկեն Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակը

Մայիսի 14-15-ը Պեկինում կայանալիք հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կքննարկեն ամերիկա-չինական առևտրային հարաբերությունները, Թայվանի շուրջ ստեղծված իրավիճակն ու լարվածության մյուս հիմնական օջախները։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Թրամփն ու Ծինփինը նախկինում պայմանավորվել են ժամանակավորապես դադարեցնել այն առևտրային պատերազմը, որի շրջանակում ԱՄՆ-ն բարձր մաքսատուրքեր էր սահմանել չինական ապրանքների նկատմամբ, իսկ Չինաստանը դիտարկում էր հազվագյուտ մետաղների համաշխարհային մատակարարումների սահմանափակման հարցը:

Թրամփի և Ծինփինի վերջին հանդիպումը տեղի է ունեցել հոկտեմբերին՝ Հարավային Կորեայում:

 

Add new comment