Submitted by H.Aslanyan on
Լիբանան

Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել

Իսրայելական ռազմական ինքնաթիռները մայիսի 12-ի գիշերն ավիահարված են հասցրել Լիբանանի հարավային Կֆար Դունին բնակավայրում գտնվող բնակելի շինությանը, որի հետևանքով զոհվել է վեց մարդ, ևս յոթը՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

 

Եվս երեք զոհ գրանցվել է Լիբանանի հարավում գտնվող այլ շրջաններում։

Իսրայելի բանակը տարհանման հրահանգ է տվել Լիբանանի հարավում գտնվող 4 բնակավայրերի բնակիչներին։

Բացի այդ, ըստ Telegram-ում Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդագրության՝ վերջին շաբաթներին ԻՊԲ-ն հարավային Լիբանանում «ոչնչացրել է ավելի քան 350 ահաբեկչի, որոնք սպառնալիք էին ներկայացնում իսրայելցի քաղաքացիական անձանց և ԻՊԲ զորքերի համար», ինչպես նաև հարվածել է «Հեզբոլլահ» շարժման ավելի քան 1100 թիրախի։

«Հեզբոլլահ»-ն իր հերթին հայտարարել է, որ «Իսլամական դիմադրությունը» թիրախավորել է լիբանանա-իսրայելական սահմանին գտնվող իսրայելական ուժերին պատկանող տանկ և տրասնպորտային միջոցներ։

Չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ապրիլի 16-ի կեսգիշերին հայտարարված հրադադարին՝ Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև բախումները շարունակվում են, հիմնականում՝ Լիբանանի այն տարածքներում, որոնք գտնվում են իսրայելական ուժերի հսկողության տակ։

 

Add new comment