Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ-ի և Չինաստանի դիրքորոշումները համընկնում են. Ռուբիո
Վաշինգտոնը և Պեկինը համակարծիք են, որ Հորմուզի նեղուցը չպետք է ռազմականացվի, և դրանով անցնելու համար վճար չպետք է գանձվի։ Այս մասին NBC News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Չինական կողմը հայտարարել է, որ ինքը չի աջակցում Հորմուզի նեղուցի ռազմականացմանը, ինչպես նաև չի աջակցում անցման համար վճարների գանձման համակարգին, դա նաև մեր դիրքորոշումն է», - ասել է նա։
Ռուբիոն ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդներ Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը ընդհանուր լեզու են գտել Իրանի հարցում։
Add new comment