ԱՄՆ-ն ամբողջությամբ մերժել է Իրանի` հակամարտությունը կարգավորելու 14 կետանոց ծրագիրը
ԱՄՆ-ն ամբողջությամբ մերժել է Իրանի` հակամարտությունը կարգավորելու 14 կետանոց ծրագիրը, հաղորդում է Tehran Times-ը։
Միևնույն ժամանակ, Fox News-ին տված հարցազրույցում Թրամփն ասել է, որ Չինաստանը կարող է ազդել Իրանի վրա՝ Միացյալ Նահանգների հետ հակամարտությունը լուծելու համար։
ԱՄՆ առաջնորդը նաև սպառնացել է, որ Միացյալ Նահանգները կարող է կրկնել իրանական միջուկային օբյեկտների ռմբակոծությունները՝ ուրանի հասանելիությունը լիովին փակելու համար։ «Մենք պարզապես մի քանի ռումբ կգցենք այնտեղ, և դրանով ամեն ինչ կվերջանա»,- ասել է նա։
Add new comment