Submitted by H.Aslanyan on
Բելառուսի

Լիտվան տարածքը բացել է ուկրաինական ԱԹՍ-ների համար՝ ՌԴ-ին հարվածելու նպատակով. Բելառուսի ԱԽ

Բելառուսի անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը հայտարարել է, որ Լիտվայի ղեկավարությունը բացել է օդային տարածքը ռուսական տարածքին ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի համար:

Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։

«Նրանք (Լիտվայի ղեկավարությունը- խմբ.) բացել են օդային տարածքը Ռուսաստանի Դաշնության տարածքին Ուկրաինայի հարվածների համար։ Իրենք թույլատրել են անօդաչու թռչող սարքերի թռիչքը, բայց հիմա մեղադրում են Ռուսաստանի Դաշնությանը, Բելառուսի Հանրապետությանը, թե մեր կողմից նրանց նկատմամբ սպառնալիք կա։ Բայց անօդաչուները թռչում են, չգիտես ինչու, Ուկրաինայի կողմից»,- ասել է պետքարտուղարը «Առաջին լրատվական» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Միևնույն ժամանակ, նրա խոսքով, Լիտվան, որպես Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ, տեսականորեն պետք է ունենա համակողմանի պաշտպանվածություն, բայց դա չի փրկում այդ երկրին իր տարածք մտնող անօդաչու թռչող սարքերից:

Պաշտոնյան ասել է, որ Լիտվայի ղեկավարները, վախեցնելով իրենց ժողովրդին, իրենք թաքնվում են նկուղներում՝ «այսպես կոչված, ռմբապաստարաններում»։ «Տեսեք, թե ինչ գոհ ու երջանիկ դեմքեր կան այն լուսանկարներում, որոնք իրենք են հրապարակում։ Դա փիառ է, խելահեղություն»,- ասել է Վոլֆովիչը։

Նա նշել է, որ Բելառուսը միտված է բարիդրացիությանը, խաղաղ գոյակցությանը և բոլոր հակամարտությունների կարգավորմանը:

«Մենք ոչ մեկի հետ հակամարտության մեջ չենք, չենք էլ պատրաստվում... Բալթյան պետությունների, Լեհաստանի քաղաքական ղեկավարության գործողությունները պարզապես որոշակի տարակուսանք են առաջացնում։ Նրանց գործողություններն իրենց օգտին չեն խոսում»,- ասել է նա։

 

Add new comment

From the author

Մագատէ
Iran’s Enriched Uranium Stockpiles to Be Destroyed On-Site Under IAEA Supervision
Իրան
The United States and Iran Have Signed a Peace Agreement Consisting of 14 Points
Ֆիդան
Turkey is ready to normalize relations with Armenia when the necessary conditions are in place: Turkish Foreign Minister
Անտեր
“We will never forget what the Armenians did to us”: Aliyev