ԱՄՆ-ն լայնածավալ ավիահարվածներ է հասցրել Իրանին
Հունիսի 11-ի գիշերը Միացյալ Նահանգները նոր հարվածներ է հասցրել Իրանի դեմ։ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) տվյալներով՝ ամերիկյան ուժերը հարձակվել են մի շարք թիրախների վրա, որոնք կապված են օդային պաշտպանության, կապի և ռազմական հսկողության համակարգերի հետ։ Այս մասին ասվում է հրամանատարության պաշտոնական հայտարարության մեջ։
CENTCOM-ը հայտնել է, որ հունիսի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով լրացուցիչ հարվածներ են հասցվել։ Գործողությանը մասնակցել են ԱՄՆ ծովային հետևակի, ռազմաօդային ուժերի և նավատորմի ուժերը։
Հայտարարության համաձայն՝ հարվածները թիրախավորել են երկրի ներսում գտնվող իրանական ռազմական հսկողության միջոցները, կապի համակարգերը և օդային պաշտպանության օբյեկտները։
Վաշինգտոնը պնդում է, որ հարձակման ենթարկված օբյեկտները սպառնալիք են ներկայացրել ամերիկյան ուժերի, ինչպես նաև տարածաշրջանային ջրերում միջազգային նավագնացության համար։
ԱՄՆ կողմը հարվածները անվանել է Իրանի «անհիմն և շարունակական ագրեսիայի» պատասխան։
Add new comment