Submitted by Անի Երյան on
Քանի դեռ ես Իսրայելի վարչապետն եմ, Իրանը միջnւկային զենք չի ունենա. Նեթանյահու

Քանի դեռ ես Իսրայելի վարչապետն եմ, Իրանը միջnւկային զենք չի ունենա. Նեթանյահու

Քանի դեռ ես Իսրայելի վարչապետն եմ, Իրանը միջուկային զենք չի ունենա: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Քանի դեռ ես Իսրայելի վարչապետն եմ, Իրանը միջուկային զենք չի ունենա։ Մենք նախագահ Թրամփի հետ լիովին համաձայն ենք այս հարցում», - ասել է Նեթանյահուն։ Վարչապետի խոսքերը տարածել է նրա գրասենյակը։

Նեթանյահուն նշել է, որ ինքը ավելի քան 30 տարի գտնվում է Իրանի միջուկային ծրագրի դեմ միջազգային պայքարի առաջնագծում։ Նրա կարծիքով՝ եթե չլիներ այդ պայքարը, Իրանը վաղուց ատոմային ռումբեր կունենար Իսրայելը ոչնչացնելու համար։

«Իրանն աշխատում է հրեական պետության ոչնչացման ուղղությամբ, և ես իմ կյանքը նվիրում եմ դրա կանխմանը։ Քանի դեռ ես Իսրայելի վարչապետն եմ, դա տեղի չի ունենա»,- եզրափակել է Նեթանյահուն։


 

Add new comment